Անի Ենոքյանը «Վարդանանք» ՌՀԴ ակումբի հետ երրորդ անգամ Արցախ ոտք դնելուց հետո տպավորություններով կիսվում է մեզ հետ

Նորություններ
_2

Երրորդ անգամ էի ոտք դնում Արցախ աշխարհ, սակայն ամեն անգամ կարծես նորովի եմ բացահայտում ինձ համար մեր հայրենիքի այդ գողտրիկ հատվածը, որին շատերը “փոքրիկ Շվեյցարիա” են անվանում:

Արցախի ամեն վայր պատմական անցյալի խոսուն վկայությունն է: Քայլելիս զգում ես ամուր հողը ոտքերիդ տակ. կարծես պատերազմի տեսարաններն ես ուզում մտովի պատկերացնել, թեպետ ներկա չես եղել:

Մենք բոլորս հայ ենք, բավական է իրար տարանջատենք` ղարաբաղցի, ապարանցի, ախպար…

Ինչ է անպայման պետք է մի վատ բան լինի, նոր որոշենք մի բռունցք դառնալ…

Մեր քաջ տղերքը չէ որ Հայաստանի տարբեր շրջաններից ու Սփյուռքից էին, բայց բոլորը մեկ նպատակ ունեին և արյան գնով հասան հաղթանակի: Փառք ու պատիվ նրանց, ովքեր ընկան պատվով, փառք ու պատիվ նրանց, ովքեր հերոսաբար կռվեցին և այժմ մեր շարքերում են: Փառք ու պատիվ Արկադի Տեր-Թադևոսյան կենդանի լեգենդին:

Արցախից տպավորություններն ամեն անգամ ապշեցուցիչ են:

Հրաշք է, երբ շատ բալիկներ են ծնվում, նոր տներ կառուցվում, երբ մեծն Կոմանդոսի հետ հաց ես կիսում, տեսնում Տիգրանակերտ քաղաքի պարսպները, լսում մեծն Թաթուլ Կրպեյանի արժանի հետնորդ փոքրիկ Թաթուլ Կրպեյանի հրաշալի երգերը…

Մենք պետք է գիտակցենք այս ամենի արժեքը…

Գիտակցենք, որ Արցախը լոկ հող չէ, պարտավորություն զգանք հայրենիքի հանդեպ, գնահատենք այն ու անհրաժեշտության դեպքում պատրաստ լինենք այն պաշտպանել:

Հայուհիներ ջան շատ բալիկներ լույս աշխարհ բերեք և կոչեք նրանց մեր հերոսների անուններով:

Իսկ ես առաջին իսկ հնարավորության դեպքում կգնամ Արցախում ապրելու…

Այլ Նորություններ