Ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Ավետիք Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուների» ակումբի բացման արարողությանը

Նորություններ
OLYMPUS DIGITAL CAMERA

Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի գրական ժառանգության հանդեպ ունեցած սերն առիթ հանդիսացավ, որպեսզի ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի և թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ վարպետի տուն-թանգարանում գործի «Ավետիք Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուների» ակումբը:

Ակումբը երիտասարդ սերնդին բազմաբնույթ միջոցառումների, ընթերցումների և այլ մշակութային ձեռնարկների միջոցով Ավ. Իսահակյանի ստեղծագործություններին հաղորդակից դարձնելու նպատակ է հետապնդում:

Ակումբի անդրանիկ միջոցառումը նվիրված էր հայրենիքի թեմային, որն իր արտացոլումն է գտել Ավ. Իսահակյանի «Անի», «Հայրենիքիս», «Հայրենի ծուխը», «Հայաստանին», «Ռավեննայում» ևայլստեղծագործություններում, որոնքսիրովընթերցեցինվարդանանքցիները:

Իսահակյանի քնարերգության մեջ տիրապետողը սիրո, բնության, հայրենի եզերքի գեղեցկության, մայրական սիրո, հայրենասիրության, ազգային ազատագրական պայքարի թեմաներն են:

Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ: Հանձին Իսահակյանի հայ ազատագրական պայքարը ձեռք է բերել և՛ իր խանդավառ երգչին, և՛ նվիրյալ քաղաքական գործչին: Միջոցառման ընթացքում համառոտ ներկայացվեց Ավ. Իսահակյանի հասարակական-քաղաքական գործունեությունը, խոսվեց այդ ժամանակաշրջանում ծնված «Հայդուկի երգեր» հայրենասիրական շարքի մասին, որը Իսահակյանը ստորագրել է Հայ գուսան կեղծանվամբ:

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Ավ. Իսահակյանի կենսագրությանը, նրա ապրած ժամանակաշրջանին, ինչն, անխոս, իր արտացոլումն է գտել գրողի ստեղծագործություններում:

Ներկայացվեցին Ալեքսանդր Բլոկի, Վալերի Բրյուսովի, Իլյա Էրենբուրգի, Մաքսիմ Ռիլսկիի, Գեորգի Սվիրիդովի, Դեսանկա Մաքսիմովիչի, Ս. Ս. Բաուրայի, Խեսուալդո Սուսայի, Նիկոլայ Տիխոնովի, Խայրեդդին-Էլ-Ասադի, Վացիս Ռեյմերիսի, Անտանաս Վենցլովայի, Կոնստանտինե Գամսախուրդիայի, Վիկտոր Կոչևսկու, Ս. Մ. Բաուրայի, Վ. Տերյանի, Դ. Դեմիրճյանի, Ստ. Զորյանի, Ն. Զարյանի, Մարիետա Շահինյանի և Սերգեյ Ռախմանինովի կարծիքները Ավ. Իսահակյան անհատի և գրողի մասին:

Միջոցառումները շարունակական բնույթ են կրելու Վարպետի տուն-թանգարանում…

Այլ Նորություններ