Ավագիմյան Վաչագան Ռաֆայելի -Տնտեսագիտական ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
Ավագիմյան Վաչագան

Ծնվել է 1969 թ. օգոստոսի 27-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում£ 1986 թ. ավարտել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով: 1987 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի կիբեռնետիկայի բաժինը:

1988-1989 թթ. ծառայել է խորհըրդային բանակում (Բաշկիրիայում):

1990 թ. սկսած` ծառայել է Շուշիի շրջանի պաշտպանական ստորաբաժանումներում, որի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին:

1992 թ. նա Բեկոր Աշոտի առաջին վաշտի զինվոր էր:

Վ. Ավագիմյանը զոհվել է 1992 թ. նոյեմբերի 22-ին Բաշ-Գյունեխայայի համար մղված մարտում: Նրա աճյունն ամփոփված է Ստեփանակերտի հուշահամալիրում` 1992 թ. սեպտեմբերի 2-ին Չլդրանի անտառում հերոսաբար զոհված հարազատ եղբոր` Սամվել Ավագիմյանի աճյունի կողքին:

ԼՂՀ Գերագույն խորհրդի 1994 թ. մայիսի 6-ի թիվ 0334-1 որոշմամբ Վ. Ավագիմյանը հետմահու պարգևատրվել է Շուշիի ազատագրման մեդալով, նույն թվականի դեկտեմբերի 30-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության ՆՀ-4 որոշմամբ` ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով:

2007 թ. նոյեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ. Ավագիմյանի անվամբ:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ