Ավանեսյան Արա Համբարձումի -Իրավաբանական ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
8-ara-avanesjan

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 26-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: 1986 թ. ավարտել է Ղուզե Կալերի միջնակարգ դպրոցը (1992 թ. հունվարից` Ա. Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոց) և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1987-1989 թթ. ծառայել է խորհըրդային բանակում, որից հետո շարունակել ուսումնառությունը ԵՊՀ-ում: Արցախում օրեցօր թեժացող մարտերի նկատմամբ չէր կարող անտարբեր մնալ Ա. Ավանեսյանը: 1991 թ. դեկտեմբերի վերջերին նա մեկնել է Արցախ` մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը:

Ա. Ավանեսյանը զոհվել է 1992 թ. հունվարի 7-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ինքնապաշտպանության ժամանակ: Նրա աճյունն ամփոփված է Ճարտար գյուղի (Ղուզե Կալերի) գերեզմանատանը:

_4

«Հայ շինական» բարեգործական միության գրությունը՝  իրավաբանական ֆակուլտետի դեկան Ռ․ Պետրոսյանին։