Բարբարյան Ներսես Գրիգորի – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
Բարբարյան Ներսես

Ծնվել է 1964 թ. հուլիսի 15-ին ՀՀ Գյումրի քաղաքում: Մինչև 4-րդ դասարանը սովորել է Գյումրիի Ղազարոս Աղայանի անվան թիվ 49 դպրոցում:
1977 թ. Բարբարյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան: Ն. Բարբարյանը ուսումը շարունակել է Երևանի Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոցում, իսկ միջնակարգն ավարտել Նուբարաշենի թիվ 175 դպրոցում, քանի որ այդ ժամանակ արդեն ընտանիքը բնակարան էր ստացել և հաստատվել այդտեղ:
1982-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում` Ռյազանի հակաօդային պաշտպանության վաշտում:
1985 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ համակուրսեցիներ ու մտերիմ ընկերներ էին Պետոյի (Պետրոս Ղևոնդյանի) հետ:
1988 թ. Արցախյան շարժման առաջին օրերից Ն. Բարբարյանը դարձավ ակտիվ մասնակիցներից մեկը: Ռուսաստանից զենք ու զինամթերք էր բերում, այնուհետև ընկերների հետ սկսեցին զինել սահմանամերձ շրջանի բնակիչներին ու բացատրական աշխատանքներ տանել: Նա մեկ Սիսիանում էր, մեկ` Նոյեմբերյանում, մեկ` ուրիշ շրջանում:
1990 թ. մեկնում է Արցախ` Շահումյանի շրջան:
Ն. Բարբարյանը զոհվել է 1991 թ. մայիսի 24-ին Հայ Բորիս գյուղի մարտերում: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով Ն. Բարբարյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով: ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 1-ի ՆՀ-1106 հրամանագրով` հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար նա կրկին պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:

nkk

Ներսես Բարբարյանի ստեղծագործություններից։

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ