Գարունը կյանք է, գարունը սեր է…

Նորություններ
OLYMPUS DIGITAL CAMERA

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում գարնանամուտն իսկապես ծաղիկներ վառեց, գարունն իսկապես պայծառ էր կրկին:

<<Գարուն, բնություն,  սեր, մայրերգություն >> խորագիրն ուներ  <<Վարդանանք>> ակումբի հերթական ցերեկույթը: Վարպետի տանը վարդանանքցիներն այս անգամ դիմավորեցին գարնանամուտը, հիացան բնությամբ, կիսվեցին սիրով և շնորհակալության խոսքն ասացին մայրերին:

Վարդանանքցիներից շատերն այս անգամ ընթերցեցին  իրենց հեղինակային ստեղծագործությունները:  Կային հյուրեր նաև այլ համալսարաններից, որոնք նույնպես ելույթ ունեցան:

Օրն անշուշտ լիքն էր ջերմությամբ և այդ ջերմությունն ապահովում էին նաև զոհված ազատամարտիկ-համալսարանականների հարազատները, որոնք նույնպես հյուրընկալվել էին վարպետի տանը:  Չմոռանանք նաև, որ հերոս ազատամարտիկները նույնպես ունեն բանաստեղծություններ նշված թեմաներով: Ուսանողներից մեկը կարդաց Թաթուլ Կրպեյանի բանաստեղծությունը՝ նվիրված սևաչյա աղջկան.
Իմ սիրտը կրակ, սևաչյա աղջիկ,
Իմ գարունները ծաղկեցնող էակ,
Իմ երազների գարուն դու միակ,
Իմ կրկնություն, պատանեկություն:

Տղաններն այս անգամ շռայլ չգտնվեցին ելույթներում, սակայն խոստացան մինչ ապրիլի 7-ը  գեղեցիկ օր նվիրել աղջիկներին ու մայրերին:

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Այլ Նորություններ