Դալլաքյան Վարդան Տիգրանի – Պատմության ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
0000

Ծնվել է 1969 թ. մարտի 25-ին ՀՀ Նաիրիի շրջանի Նոր Հաճըն քաղաքատիպ ավանում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում:
1987 թ. մայիսի 15-ին զորակոչվել է խորհրդային բանակ: Ծառայությունն անցկացրել է Աֆղանստանում տեղակայված խորհըրդային բանակի ստորաբաժանումներում: 1989 թ. զորացրվել է և պարգևատրվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով ու կրծքանշաններով: Աֆղանստանի նախագահի 1988 թ. մայիսի 15-ի հրամանագրի համաձայն Վ. Դալլաքյանը պարգևատրվել է ՙВоину-интер­на­цио­налисту от благодарного афган­ского народа՚ (Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից) մեդալով:
1989 թ. աշխատանքի է ընդունվել Նոր Հաճընի ՙՍապֆիր՚ գործարանում: Միաժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ազատագրական պայքարին:
1990 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1990 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը, մասնավորապես Բերդաձորի ամենավտանգավոր կետի` Ծաղկաձոր գյուղի պաշտպանությանը:
Վ. Դալլաքյանը զոհվել է 1994 թ. հունվարի 31-ին ԼՂՀ Շահումյանի (Քարվաճառ) շրջանի ազատագրման գործողությունների իրականացման ժամանակ` Ղամշլու գյուղի մատույցներում: Նրա աճյունն ամփոփված է Նոր Հաճընի գերեզմանատանը:
ՀՀ պաշտպանության նախարարի 1996 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով Վ. Դալլաքյանը հետմահու պարգևատրվել է ՙ1992–1994 թթ. մարտական գործողությունների մասնակից՚ կրծքանշանով:
ՀՀ նախագահի 1999 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 8-րդ տարեդարձի առթիվ Նոր Հաճընի երկրապահ ջոկատի ազատամարտիկ Վ. Դալլաքյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:
2009 թ. մարտին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվել է Վ. Դալլաքյանի անվամբ:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ