Թաթուլ Կրպեյանի բանաստեղծությունները

Նորություններ
94668514 (1)

nk2

Իմ սիրտը՝մենակ,իմ հոգին տխուր,
Իմ ցերեկները՝մութ ու խռովկան,
Իմ աչիկները՝սև ու մենավոր,
Իմ սիրտը՝ փուխր,առանց սիրեկան:

Իմ սիրտը կրակ,սևաչյա աղջիկ,
Իմ գարունները ծաղկեցնող էակ,
Իմ երազների գարուն դու միակ,
Իմ կրկնություն,պատանեկություն:

Իմ նոր բողոջող կյանքի նշենի,
Իմ քնարական անուշիկ երազ,
Իմ տասնյոթ գարնան առաջին ծիծաղ,
Իմ իմաստու՛ն,իմ կաթնաճերմակ:

երբ որ գիշեր է իջնում,
ձմռան քամին շնկշնկում,
ա՜յ դու աղջիկ աևաչյա,
քո սիրուն ես սպասում…
կանաչգարնան հովի հետ
սերդ քեզ մոտ է գալիս,
քնքուշ հույսեր ներշնչում
սիրո խոստումներ տալիս…
սպասում ես դու նրան
քամու թևերին նստած,
ձմռան շնչից սկսվում,
սպասում ես դու նրան…

չգիտեմ,արդյոք,ինչ եմ ես հիմա,
արդյոք մոխրի մեջ անշեջ մի կրա՞կ,
թե՞ կրակի մեջ հանգած մոխրակույտ:
չգիտեմ,սիրո քնարերգու՞ եմ,
թե՞ վշտի երգիչ,
կամ թե հոշոտված սրտով մի մանուկ:
գերեզմանին է մոտենում հոգիս,
սիրտդ վշտիս հետ կռիվ է տալիս,
ու նույնիսկ հիմա այն կյանքի ճամփին,
չգիտեմ,հոգի՛ս,ի՞նչ եմ ես հիմա,
արդյո՞ք մոխրի մեջ անշեջ մի մանուկ,
թե՞ կրակի մեջ հանգած մոխրակույտ…
աչքերիդ մեջ հոգնություն կա,
բարի ժպիտ,մայրական սեր,ժպտա մայրի՜կ,
քո աչքերով այս աշխարհի խիղճը պիտի
արդարության ձայնով խոսեր,
մայրի՜կ,այսօր հույսով ժպտա՛…

ԿՌՈՒՆԿ
ախ,դու կուգաս,կռունկ հայու,
գարուն թևիդ տուն բերիր,
սուրբ սարիցը պաղ ջուր առար,
որ մորս տաս,սիրտն հովնա:
կռունկ,մորս չքնաղ կարսին
դու գուրգուրե,որ ապրի,
մոտ է օրը ազատության,
հայ հավերժիր ու ապրիր…

դու էլ չի լաս,հայու կռունկ,
քո բալեքը զինվոր են,
նրանք ելելմկռվի կերթան,
նրանց սիրտն է եռագույն:
***
լեռներն իմ հայոց միշտ էլ հպարտ են,
հպարտ լեռները արծվի բույն են,
բույն են դարերին,
տուն են հայերին,
սիրող սրտերին հույս են լեռները,
արհավիրքի դեմ սուր են լեռները:
հայերի համար տուն են լեռները,
տան տանիքն ու սյունն են լեռները,
արևի շող են լեռները,
մայրական սիրով բարուրած մանկան
անուշ ժպիտ են հայի լեռները:
մոր սիրող սրտի քնքշանքից հյուսված
անհուն կարոտով դեզ են լեռները,
միտքն են ու խոսքն են
հայոց լեռները…
——
Ես պարում էի,քամին էլ ինձ հետ,
Մենք կարծես մի նոր ծնունդ լինեինք,
Լեռներն էին դողում մեր ոտքերի տակ:
Մենք պարում էին՝ես,քամին հպարտ,
Մենք պարում էինք նոր պարն հայկական,
Մի նոր ընդոստ պա,մի նոր քոչարի,
Ու լեռներն հսկա ալիքվում էին,
Ու լեռներն հսկա լուռ դողում էին
Մեր ոտքերի տակ…
Սիրո վիթխարի կարոտից հյուսված
Թնդում էր պարը մեր Ազատության,
Մեր եղբայրական երազից հյուսված
Թնդում էր պարը մեր ազատության,
Մեր եղբայրական երազից հյուսված
Մեր միասնության կարոտն առաջին,
Առաջին սիրո բերկրանքը անուշ,
Անուշ գարունը առաջին սիրո:

ՊԱՆԴՈՒԽՏԻ ԵՐԳԸ
Դու,իմ մոլոր ճամփի վրա,
Ինչպես գարուն,բուրող,ոնուշ,
Դու ինձ նման,դու՝ինձ սիրող,
Դու հող անուշ, իմ հայրենի:

Դու ՝հող անուշ, իմ հայրենի:
Դոառը վիշտս հեռու վանիր,
Դառը կյանքիս գեթ խինդդ տուր,
Գեթ մի ծաղիկ,բուրող,անուշ:

—————–
Արի՛,սիրելիս,որդի՛ փառապանծ,
Արի աշխարհը քո պապենական,
Արի՛,թող խնդան,արի՛,թող թնդան,
Արի՛,աշխարհը քո պապենական:

Քո զավակները քեզ են սպասում,
Արի՛,սիրելիս,որդի՛ փառապանծ,
Արի աշխարհը քո պապենական,
Արի՛,թող խնդան,արի՛,թող թնդան:
——————–
Ինձ լույս տվեք,
Ես լույս չունեմ,
Ես կյանք չունեմ,
Ինձ սեր տվեք հրաբորբ:
Ես մի փոքրիկ ժողովուրդ եմ,

Բայց շատ հին եմ,փառավոր,
Ես աշխարհ եմ մի քարքարոտ,
Բայց շատ հինեմ,
Ինձ լույս տվեք,
Ես լույս չունեմ…
-Ես կյանք չունեմ,
Ինձ սեր տվեք հրաբորբ:
ՍՊԱՍՈՒՄ
Երբ գիշերն է իջնում,
Ձմռան քամին շնկշնկում,
Ա՛յ դու աղջիկ սևաչյա,
Քո սիրուն ես սպասում…
Կանաչ գարնան հովի հետ
Սերդ քեզ մոտ է գալիս,
Քնքուշ հույսեր ներշնչում,
Սիրո խոստումներ տալիս…
Սպասւոմ ես դու նրան՝
Քամու թևերին նստած,
Ձմռան շնչից սկսվում,
Սպասում ես դու նրան…

ՄՐՍՈՒՄ Է ՀՈԳԻՍ
Հոգիս դողում է քամուց ուշ աշնան
Խենթ հովի նման,խենթ հովի նման:
Հոգիս մենակ չէ,մի սեր կա սրտում.
Սիրտս դողում է քամուց ուշ աշնան:
Քամին հեզհաբույր խուժում է հոգիս՝
Ալոկոծելով շուրթրը նրա,
Հոգիս դողում է դալար ճյուղի պես,
Սե՛ր,որ դու խնդաս,սո՛ր,որ դու խնդաս:
Հոգիս քմահաճ սիրահարի պես
Սիրուն է փնտրում,որ հիմա չկա…
Հոգիս դողում է խենթ հովի նման,
Խենթ հովի նման,սե՛ր,ինչու՞ չկաս…

————
Ազգիս գահին բազմեցին…
Կարծեցյալ սրբերը այդ,
Արյան անմեղ լճակի մեջ
Ուրախ խնջույք սարքեցին՞

Իսկ ուր էին ազգերը մեծամեծ
Մի՞թե համր էին ու անկար,
Մեռնում էր մի ազգ բանաստեղծ,
Եվ արդյո՞ք փրկության ելք չկար:

————-
Դու թևեր չունես,հոգի՛ս,
Քո թևերը պոկեցին…
Դու աչքեր չունես,հոգի՛ս,
Քո աչքերը հանեցին…
Քո ծաղկող սրտում
Անթիվ նետեր խրեցին:
Դուք,արցունքնե՛ր իմ,
Ծնվեցիք այնժամ,
Երբ ես ծնվեցի,
Կմեռնե՛ք այն ժամ,երբ ես կմեռնեմ:

——–
Իմ աչքերի մեջ մայրամուտ է խիստ,
Ուր արցունքներն են բնակվում միայն,
Իմ աչքերի մեջ գիշերներ են միշտ,
Ուր հանգրվանի ոչ մի տեղ չկա,
Ես ոտաբոբիկ՝ծաղիկների մեջ,
Վախվորված,ինչպես կխտարը վագրից,
Ես խենթ եմ կարծես,
Ինձ խենթ են դարձրել
Ու ծաղիկներն են տվել ինձ միայն,
Իսկ սիրո համար՝մի սիրտ հոշոտված…

Այլ Նորություններ