Խոջյան Սարգիս Վրեժի – Իրավաբանական ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
02

Ծնվել է 1975 թ. դեկտեմբերի 15-ին Երևանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևան քաղաքի Մ. Սարյանի անվան թիվ 86 գեղանկարչական դպրոցում:
1992 թ. Ս. Խոջյանը ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Երկու ամիս ուսանելուց հետո նա կամավոր դիմում է զինկոմիսարիատ, ծառայության ընդունվելու նոր կազմավորվող Հայոց բանակում: Ս. Խոջյանի 18 տարին լրացավ զինվորական երդումից մի քանի օր անց: Նա մի քանի ամսում այնքան էր կոփվել և խիզախացել, որ մարտական ընկերները նրան ՙԲասմաչ՚ էին անվանում:
Ս. Խոջյանը զոհվել է 1994 թ. մայիսի 3-ին Հորադիզում` մարտական գործողությունների ժամանակ: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ պաշտպանության նախարարի 1996 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով Ս. Խոջյանը հետմահու պարգևատրվել է ՙ1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից՚ կրծքանշանով, իսկ ՀՀ նախագահի 2003 թ. ապրիլի 2-ի հրամանագրով` ՙԱրիության՚ մեդալով: