<<Դասը վարում են համալսարանականները>> ծրագրի շրջանակներում վարդանանքցիները Փանիկում էին :

Նորություններ
dsc_1970

 <<Բարեսիրտ>> հարևանների  հոգածությամբ բուրենոց գյուղն իրենց <<բարձր>> ճաշակով  վերանվանվել էր Քյավթառլու, հետո` 1812թ. Խաստուր  գյուղից Նահապետյանները վերաբնակվել են վերոհիշյալ բնակավայրում, այն անվանել են Զվարճաձոր: Նորաբնակների բազալտաշեն  ու կավաշեն տներն իրար կից էին համապատասխան դուռ – անցումներով:Առաջին համաշխարհային պատերազմից մեծապես տուժել է գյուղը:Հայրենական  պատերազմին ևս Փանիկը տվել է բազում հայրենանվեր զավակներ: Հետագա տարիներին բնակիչները կառուցապատումների ժամանակ գտել են հին ամանեղեն, հուլունքներ և այլն: Արժե պետական մակարդակով հովանավորությամբ պեղումներ անցկացնել հիշյալ գյուղում, որն այնքան հարուստ է և ուշադրության արժանի:

Արցախյան շարժումը  ցնցեց ողջ հայությանը:Գյուղը ևս յոթ զոհ ունեցավ:

Մուրադյան Անդրանիկ Պետրոսի…Այսօր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում են սովորում նրա որդիները` Պետրոսն ու Արթուրը:

ԵՊՀ  <<Վարդանանք >> ռազմահայրենասիրական ակումբը  Անդրանիկ Պետրոսի Մուրադյանի ծննդյան օրը ` հոկտեմբերի 20-ին , այցելեց Փանիկ: Հանդիպումը  նորակառույց դպրոցում շատ հուզիչ էր: Այստեղ հաստատուն հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական գործը: Աշխատանքի ուսուցման դասասենյակը համալրված էր համապատասխան սարքերով: Դպրոցն ունի ժամանակակից համակարգիչներով համալրված սենյակ:

Հետո <<Վարդանանքցիները >> գնացին Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան, այնուհետև արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկների հուշահամալիր:

Հետո ինչ սրտառուչ հանդիպում Մուրադյանների տանը: Զոհված երեք ազատամարտիկների կանանց բարեկամությունը, իրոք, ցնցող էր: Առատ սեղանի շուրջ մեծ բաժակաճառեր չեղան, հուզիչ մի քանի խոսք: Այս հանդիպումը մեկ անգամ ևս հավաստեց հայ ժողովրդի աննկուն  կամքն ու ապրելու, հարատևելու իրավունքը.առավել ևս այդ կարողությունը:

Այլ Նորություններ