Հանդիպում Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում

Նորություններ
photo0166

Ս․թ․ ապրիլի 6-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴ ակումբը հանդիպման էր հրավիրված «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի http://www.kasa.am/ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զարինե Պապիկյանի Շվեյցարիայի հայ համայնքին և հայ-շվեյցարական կապերի մասին զեկուցմանը:Շվեյցարիայում ԿԱԶԱ-ն բաղկացած է կամավորների խմբից, որի աշխատանքի հիմքում գործընկերության ոգին է։
Հայաստանում ԿԱԶԱ-ի ավելի քան 20 երիտասարդ եռանդուն աշխատակիցներ և կամավորներ եվրոպացի բարեկամների օգնությամբ ձգտում են ժողովրդավարական սկզբունքներով կառուցել իրենց երկիրը։ ԿԱԶԱ-ն Հայաստանում գործում է իր խարտիայի արժեքներին համապատասխան։ Այն գրանցված է Շվեյցարիայում որպես Բարեգործական Միություն, իսկ Հայաստանում՝ Մարդասիրական Հիմնադրամ։

Հանդիպման ավարտին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրինությունը և «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանն ու մի շարք ակումբականներ համատեղ միջոցառումների իրականացման ուղիներն ու ժամկետները քննարկեցին:

Թույլ տվեք ակումբի բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնել մեր ակումբի նախագահ Տիկին Սաթենիկին . . .

Այլ Նորություններ