Ղևոնդյան Պետրոս Արշալույսի – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
21-petros-gevondjan

Ծնվել է 1964 թ. փետրվարի 4-ին ՀՀ Աշտարակի շրջանի Դղեր գյուղում: Սովորել է Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է թիվ 18 պրոֆտեխուսումնարանում:
1982-1984 թթ. Պ. Ղևոնդյանը ծառայել է խորհրդային բանակում (Բլագովեշենսկ քաղաքում): Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
1988 թ. սկսված արցախյան շարժման առաջին օրերից Պ. Ղևոնդյանը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին:
1991-1992 թթ. Պ. Ղևոնդյանը մասնակցել է Ղուշչիլարի, Մալիբեյլիի, Լեսնոյի և հարակից գյուղերի ազատագրման մարտերին:
1992 թ. սեպտեմբերին Պ. Ղևոնդյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի Շուշվա առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ:
1993-1994 թթ. Պ. Ղևոնդյանը մասնակցել է Հադրութի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի ազատագրման մարտերին: Սրխավենդում Պ. Ղևոնդյանը վնասազերծել է հայկական բնակավայրերը ռմբակոծող Ադրբեջանի բանակի ՄԻԳ 25 ինքնաթիռը:
1994 թ. հունվարին Պ. Ղևոնդյանը իր զորաջոկատով տեղափոխվել է Քարվաճառի շրջան` Օմարի լեռնանցքում կռվող ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներին օգնելու համար:
Պ. Ղևոնդյանը զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին` վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս, ականի պայթյունից: Նրա աճյունն ամփոփված է Պռոշյան ավանի Զորազ պանթեոն-հուշահամալիրում:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախա•ահության 1994 թ. նոյեմբերի 9-ի նիստի թիվ 0406-1 որոշմամբ Պ. Ղևոնդյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով:
ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով: 1998 թ. փետրվարին պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:
ԼՂՀ նախագահի 2001 թ. թիվ 229 հրամանագրով Պ. Ղևոնդյանին շնորհվել է ՙԱրցախի հերոս՚ բարձրագույն կոչում և ՙՈսկե արծիվ՚ շքանշան:
2007 թ. սեպտեմբերին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Պ. Ղևոնդյանի անվամբ:
Պ. Ղևոնդյանի անունով է նաև ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը, ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի դպրոցը:

-

Պետրոս Ղևոնդյանի դիմումը` ԵՊՀ պրոռեկտոր  Է. Չուբարյանին`
դիպլոմային աշխատանքը հանձնելու մասին։
Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ