Մայիսի 3-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետը «Վարդանանք» ՌՀԴ ակումբի աջակցությամբ կազմակերպել էր հիշատակի օր` նվիրված Թաթուլ Կրպեյանին:

Նորություններ
94668514 (1)

 22 տարի է անցել այն օրվանից, երբ Գետաշենում հերոսի մահով իր մահկանացուն կնքեց Թաթուլ Կրպեյանը:

Մայիսի 3-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետը «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի աջակցությամբ կազմակերպել էր հիշատակի օր` նվիրված Թաթուլ Կրպեյանին:

«Ուսանողությունը պետք է դաստիարակվի հայրենասիրական ոգով և իմանա, որ կենդանի հայրենասիրության լավագույն օրինակը հայրենիքը պահելն է: Եվ նրանց համար լավագույն օրինակ են Արցախյան ազատամարտի հերոսները»,- ասաց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Միջոցառմանը ներկա էին հերոսի եղբայրը, կինը, աղջիկը, մարտական ընկերները, ՀՀ ՊՆ տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, Պատմության ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Ներկաները դիտեցին Թաթուլ Կրպեյանի մասին պատմող ֆիլմը և ունկնդրեցին Արսեն Համբարյանի, Հայկ Մանուկյանի, Մկրտիչ Մկրտչյանի, «Մարաթուկ» երգի-պարի ազգագրական համույթի ելույթները:

««Օղակ» գործողության ժամանակ Թաթուլը գործում է աննախադեպ սխրանք, վայրկենապես կայացնում է իր վճիռը` անհրաժեշտ էր փրկել գետաշենցիներին վերահաս կոտորածից, և նա գնում է գիտակցված ինքնազոհության: Թաթուլը գետաշենցիների համար սուրբ է եղել, հերոս է եղել: Նրան սիրել են, ենթարկվել. այդպիսին էր 26 գարուն բոլորած մեր սիրելի հերոսը: Ծնվեց ապրիլին, նահատակվեց ապրիլին, մեր ժողովրդի համար եղեռական այդ ամսում: Քանի դեռ կանք, մեր Թաթուլներին պետք է մեր սրտերում պահենք»,- իր խոսքում նշեց Պատմության ֆակուլտետի դոցենտ Արտավազդ Դարբինյանը:

Այլ Նորություններ