Մայրենիի օրը վարպետի տանը

Նորություններ
OLYMPUS DIGITAL CAMERA

<<Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը սովորում, հասկանում, հիշում…Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով…>>:
Վարպետի տանն իր իսկ խոսքերով սկսվեց Մայրենիի օրվան նվիրված միջոցառումը:

<<Դասը վարում են համալսարանականները>> ծրագրի շրջանակներում այս անգամ էլ վարդանանքցիենրը միավորվեցին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում` խոսելու մայրենիի մասին:
Ցերեկույթին հնչեցին բանատեղծություններ, մտքեր ու կարծիքներ լեզվի մասին:
Ինչպես նշեց <<Վարդանանք>> ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը` մայրենիի օրն այն օրերից է, երբ մենք բոլորս քննադատության ենք ենթարկում մեզ, թե ինչպես ենք մենք խոսում, շփվում միմյանց հետ:  Նա նաև ավելացրեց, որ պետք է լեզվի հետ շատ զգույշ լինել, գնահատել ու հարգել այն:
Իսկ բոլոր ուսանողներին, որպես ապագա ծնողների, խորհուրդ տվեց. <<Սովորեցրեք ձեր զավակներին մայրենիով թոթովել, որովհետև լիարժեք մարդ լինելու, լիարժեք մտածողություն ունենալու համար պետք է առաջին հերթին ապավինել սեփական երկրին, սեփական լեզվին, արժեքներին,  հետո արդեն կյանքը ցույց կտա`որտեղ կապրեք, ինչ լեզվով կխոսեք: Փառք ու պատիվ մեր բոլոր մեծերին, որոնք մեզ արժեքավոր  ժառանգություն են թողել, բայց այդ ժառանգությունը պետք է  նաև պահպանել>>:
Միջոցառմանը ներկա էր նաև ակումբի փոխնախագահ Աննա Բախշյանը, որը նույնպես շնորհավորեց  բոլորին` ցանկանալով, որ յուրաքանչյուրը սրտացավ լինի լեզվի  նկատմամբ.
<<մենք գրաքննություն բառը չենք սիրում, և այն այնքան էլ լավ երևույթ չէ, բայց ես ուզում եմ, որ յուրաքանչյուրս գրաքննության ենթարկենք մեր խոսքը` հեռու մնալու համար սխալներից>>:

Իր  յուրօրինակ երգերով միջոցառումը եզրափակեց <<Վան>> ազգագրական երգի-պարի համույթը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օրն է: Այն որպես միջազգային տոն հռչակվելէ 1999 թ. նոյեմբերին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Տոնի նպատակը լեզվական, մշակութային բազմազանությանն ու բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը նպաստելն է:

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA  OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Այլ Նորություններ