«ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…

Նորություններ
DSC_7100a

Այս օրերին Արցախում անցկացվում է ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի «Միացյալ Հայաստան» ծրագիրը, որն արդեն 7-րդ տարին է, ինչ ութ տասնյակից ավելի համալսարանականների, զոհված ուսանող ազատամարտիկների հարազատների ու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց  համախմբում է նույն գաղափարի շուրջ:

Վարդանանքցիները նախորդ օրերին հասցրել են լինել Ուղտասարում, Ա. Բակունցի տուն-թանգարանում, Գորիսի զորամասում, Խնձորեսկում, Գանձասարում, Եղնիկներում, Երիցմանկանց վանքում, Ներքին Հոռաթաղի զորամասում, Տիգրանակերտում, Մարտունու N զորամասում, Ամարասի վանական համալիրում ու Ազոխի քարանձավում…

Ուխտագնացության երկրորդ օրը՝ օգոստոսի 4-ին, հանդիսավոր օր էր: 22 վարդանանքցի մկրտվեց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Ի ուրախություն մկրտվողների՝ նրանց կնքահայրը գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանն էր:

Նախատեսվում է նաև այց Ասկերանի N զորամաս, Ասկերանի բերդ, Քաշաթաղ, Շուշշի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Կանաչ վանք, Խոջալուի N զորամաս, Բերձոր, Ծաղկաբերդի ժայռափոր վանական համալիր ու Ծիծեռնավանք:

Հովհաննես Վարդանյան, Արցախ

Լուսանկարները՝ Լիլիթ Զեյնալյանի

DSC_6829a  DSC_6754a DSC_6785a  SONY DSCSONY DSC  SONY DSCDSC04087a  DSC_8060aDSC_7922a  DSC_7906aDSC_7865a  DSC_7854aDSC_7812a  DSC_7721aDSC_7660a  DSC_7456aDSC_7446a  DSC_7171aDSC_7423a  DSC_7383aDSC_7195a  DSC_7184aDSC_7100a  DSC_7089aDSC_7076a  DSC_6778aDSC_6785a  DSC_6869aDSC_6754a  DSC_7935a

 

Այլ Նորություններ