Մնացականյան Սանասար Լավրենտիի – Մեխանիկայի ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
Մնացականյան Սանասար

Ծնվել է 1971 թ. հուլիսի 17-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում: 1978-1988 թթ. սովորել է Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցում:
1988 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետը: 1991 թ. երրորդ կուրսից կիսատ թողնելով ուսումը, մեկնել է Արցախ և որպես կամավոր մասնակցել Շահումյանի ինքնապաշտպանական մարտերին: Նույն թվականին զինվորագրվել է Խաչենի գումարտակի հակատանկային 1-ին վաշտում: Մասնակցել է Բուզլուխի, Էրքեջի համար մղված մարտերին:
Ս. Մնացականյանը զոհվել է 1992 թ. հուլիսի 21-ին` Սրխավենդի պաշտպանության ժամանակ: Նրա աճյունն ամփոփված է Առաջաձոր գյուղի գերեզմանատանը:
ԼՂՀ նախագահի 2007 թ. թիվ 17 հրամանագրով Ս. Մնացականյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ