Շնորհավորում ենք բոլորիս` ՀՀ զինված ուժերի հիմնադրման օրվա առթիվ

Նորություններ
SONY DSC

Սիրելի´ համալսարանականներ, հայրենակիցներ, ազգային բանակի զինվորներ, հրամանատարներ, պատերազմի վետերաններ, բարձրաստիճան սպաներ, գեներալներ.
Շնորհավորում ենք բոլորիս` ՀՀ զինված ուժերի հիմնադրման օրվա առթիվ, ցանկանում բոլորիս` ամուր կանգնել մեր բանակի կողքին, որն օրեցօր նոր հաղթանակներ է գրանցում:
Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, որոնք մարտիրոսվեցին հանուն հայրենիքի:
Սիրելի հայրենկիցներ, 1996 թվականից «Վարդանանք» ռազմահայրենասիրականան դաստիարակության ակումբը ամեն տարի լինում է Արցախում, զորամասերում և հպարտությամբ արձանագրում, որ մեր բանակը շատ արագ կարողացավ կայանալ՝ դառնալ հզոր, կրթել լավագույն կադրեր, փոխանցել նոր սերնդին Արցախյան ազատամարտի ոգին: Մենք սիրում ենք մեր բանակը, մենք հպարտանում ենք մեր բանակով և միշտ պատրաստ ենք մեր բոլոր կարողություններն ի նպաստ դնել հայոց բանակին, քանի որ զոհված տղաները մեզ պատգամ են թողել պահպանել հողը հայրենյաց, որն ամեն գարնան ծաղկում է տղաների սրտից ծլարձակած կակաչներով:
Շնորհավորելով այս համահայկական տոնը` մաղթում ենք, որ սահմանին կանգնած զինվորի ձեռքը միշտ բռունցք լինի, մեր արծիվ տղաներին չդիպչի հակառակորդի նենգ գնդակը, մեր սահմանները միշտ ամուր լինեն:
Հարգանքներով՝
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակի <<Վարդանանք>> ռազմահայրենասիրակն դաստիարակության ակումբի նախագահ՝ Սաթենիկ Աբրահամյան
Փոխ նախագահներ՝ Ռուզաննա Կրպեյան՝ հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը և Աննա Բախշյան՝ Պատմության ֆակուլտետի զոհված ասպիրանտ ազատամարտիկ Վարդան Բախշյանի քույրը
Խորհրդատուներ՝
Արցախի հերոս Արկադի Տեր- Թադևոսյան
Թուրքագետ-Քեյթի Գունդակչյան
Համակարգող- Հովհաննես Վարդերեսյան ԵՊՀ ԻԿՄՖ մագիստրատուրա առաջին կուրսի ուսանող
«Վարդանանք» կայք էջի պատասխանատու-Նարեկ Այվազյան ԵՊՀ ԻԿՄՖ մագիստրատուրա երկրորդ կուրս
«Վարդանանք» թերթի գլխ. խմբագիր – Անուշ Ամիրբեկյան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ. մագիստրատուրա առաջին կուրս
Մայրերի խորհրդի նախագահ Մարո Սարգսյան՝ Իրավագիտության ֆակուլտետի ուսանող ազատամարտիկ Տիգրան Սարգսյանի մայրը
Եվ Վարդանանքցիներ

SONY DSC SONY DSC

Այլ Նորություններ