ՊՈԵԶԻԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՅԵԼԻՆ Է

Նորություններ
11075872_846473298758839_762770991_n

«Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»,- այս մասին ասվում է
1999թ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում ընդունված որոշման մեջ:

Հենց այդ որոշման համաձայն՝ աշխարհը մարտի 21-ին նշում է պոեզիայի միջազգային օրը:
<<Վարդանանք>> ակումբը սիրով շնորհավորում է բոլորին օրվա առթիվ, իսկ ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը հիշեցնում է. <<Մեր բազմադարյան պոեզիան, որ բոլոր սերունդներին ուղեկցում է կյանքի ընթացքում, այսօր էլ իր երակը չի կորցրել, այսօր էլ ապրում ենք մեր մեծերի հանճարեղ բանաստեղծություններին ապավինած, այն բանաստեղծությունների ուժով, որոնցից շատերը երգի են վերածվել և մեր բոլոր հաղթանակներին ուղեկից եղել>>:

Նշենք, որ պոեզիայից անմասն չեն մնացել նաև մեր ազատամարտիկները, որոնցից շատերը, ինչպես Թաթուլ Կրպեյանը, Նորայր Մարությանը և այլք նույնպես ստեղծել են իրենց պոեզիան:
Ստորև հաղորդակից եղեք նաև Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի բանաստեղծություններին:

Տեղեկացնենք, որ Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:

Այլ Նորություններ