Սարգսյան Դավիթ Էդիկի – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ուսանող (զոհված)

ԵՊՀ Ազատամարտիկներ
07

Ծնվել է 1973 թ. հունիսի 4-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Հացի գյուղում: 1990 թ. գերազանց գնահատականներով ավարտել է Աշան գյուղի միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա բաժինը: 1993 թ. Արցախում թեժացող մարտերը ստիպում են Դ. Սարգսյանին կիսատ թողնել ուսումնառությունը համալսարանում և վերադառնալ հայրենի գյուղ ու ակտիվորեն մասնակցել հայրենիքի ազատագրման պայքարին: Մասնակցել է Աղդամի շրջանի մի շարք բնակավայրերի համար մղված մարտական գործողություններին:
Դ. Սարգսյանը զոհվել է 1994 թ. մայիսի 24-ին Յուսուփջանլու բնակավայրում: Նրա աճյունն ամփոփված է Հացի գյուղի հուշահամալիրում:
ԼՂՀ նախագահի 2003 թ. թիվ 37 հրամանագրով Դ. Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով:

--

ԼՂՀ պաշտպանության նախարարության թույլտվությունը  Դավիթ Սարգսյանին Արցախից Երևան մեկնելու` քննություններ հանձնելու նպատակով։

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ