Փետրվարի 16-ին վարդանանքցիները այցելեցին Պռոշյան՝ Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոց։

Նորություններ
1111

 Ավելի քան տասը տարի է` Մայր բուհի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը Արցախյան ազատամարտում զոհված համալսարանականների հիշատակը վառ պահելու նպատակով պարբերաբար այցելություններ է կազմակերպում նրանց անունները կրող դպրոցներ` փորձելով աշակերտներին ազգային արժեքներ փոխանցել:

Այս անգամ էլ «Դասը վարում են համալսարականները» ծրագրի շրջանակում վարդանանքցիները Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հետ այցելեցին Պռոշյան ավանում գտնվող Պետրոս Ղեւոնդյանի անվան դպրոց. նշենք, որ փետրվարի 14-ը համալսարանական զոհված ազատամարտիկի հիշատակի օրն է:

Համալսարանականները բաց դաս անցկացրին աշակերտների համար, խոսեցին զոհված ազատամարտիկների կյանքի, անցած ուղու մասին: Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ ռազմահայրենասիրական դասախոսություն կարդաց նաեւ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քեյթի Գունդակչյանը:

Պատահական չէ, որ աշակերտներին հնարավորություն էր տրվել ծանոթանալու ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետ. այն Պետրոս Ղեւոնդյանի հարազատ ֆակուլտետն է եղել: Դպրոցի սաներից շատերը նաեւ ձգտում ունեն ձեռք բերելու նրա մասնագիտությունը` դրանով իսկ հարգանքի տուրք մատուցելով հերոսի հիշատակին:

Բաց դասին ներկա էին նաեւ Պետրոս Ղեւոնդյանի մարտական ընկերները, ազգականները, որոնք որոշ դրվագներ էին վերհիշում հերոսի կյանքից:

«Վարդանանք» ակումբի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանի հավաստմամբ` այս նախաձեռնությունն ուսուցողական բնույթ ունեցավ ոչ միայն աշակերտների, այլեւ համալսարանականների համար, որոնք մեծ խանդավառությամբ դարձան իրականացվող ծրագրի մասնակիցը:

Այլ Նորություններ