Ազգալդյան Լեոնիդ Ռուբենի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Ազգալդյան Լեոնիդ Ռուբենի

Ծնվեռլ է 1942թ. նոյեմբերի 28-ին քաղաք Թբիլիսիում:1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան թիվ 25 դպրոցում:
1960թ ընդունվել է մոսկայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը,հետագայում տեղափոխվել է ԵՊՀ-ի համապատասխան ֆակուլտետը,որն ավարտել է 1966թ.՝ ստանալով ռադիոֆիզիկոսի մասնագիտություն:
1966-1968թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում,<<Էներգիա>> գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի երևանի մասնաճյուղում,ԵՊՀ-ի <<Լազերային տեխնիկ>> գիտաարտադրական միավորումում՝որպես համակարգչային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի բաժնի վարիչ:
Արցախյան շարժման 1-ին օրից լ. Ազգալդյանը պայքարի առաջամարտիկներից էր:
1989թ <<Անկախության բամնակ>>-ի հրամանատարն էր:Կազմակերպել է վարդենիսի և Մեղրու շրջանների ինքնապաշտպանությունը:Մասնակցել է Նյուվադիի առաջին գրոհին:
1990թ. վերջերից լ. Ազգալդյանը մասնակցել է գետաշենի,Շահումյանի,այնուհետև Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1991թ հունիսին իր համախոհների հետ միասին ստեղծել է <<Ազատագրական բանակ>> ռազմական կազմակերպությունը և մինչև կյանքի վերջը եղել է նրա գլխավոր հրամանատարը:
Լ. Ազգալդյանը զոհվել է 1992թ հունիսի 21-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մերձակայքում թշնամու դավադիր գնդակից:նրա աչյունն ամփոփված է Թոխմախ կոչվող գերեզմանատանը՝իր ծնողների աճյունի մոտ:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994թ թիվ 380-1 որոշմամբ Լ. Ազգալդյանը պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով:
2007թ նոյեմբերի 23-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Լ. Ազգալդյանի անվամբ,նրա անունն է կրում նաև Բերձորի ենթաշրջանի Արտաշավան գյուղի միջնակարգ դպրոցը:Լ. Ազգալդյանի անվամբ է կոչվում նաև Արարատի մարզի Վերին դվին միջնակարգ դպրոցը:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ