Ամառային դպրոց 2017-ը համարում ենք բացված

Նորություններ
dproc

Դպրոցի հյուրն էր Գևորգ Գրիգորյանը՝ ով Արցախյան պատերազմի տարիներին կամավորագրվել էր և մեկնել Արցախ։ Մասնագիտությամբ լինելով բժիշկ, մարտական գործողությունների ժամանակ, վիրավորներին ցուցաբերել էր օգնություն։ 2016թ․ հրատարակել է «Դժոխքից վերադարձ կա» գիրքը, որը գրված է իրական պատմությունների հիման վրա, ներառյալ նաև հենց իր՝ հեղինակի գերությունն անցկացրած ժամանակահատվածը։ Միևնույն ժամանակ նա Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերն է, և մենք լսեցինք Թաթուլ Կրպեյանի մարտական ուղու հետ կապված առանձին ուշագրավ դրվագներ, որոնք հետաքրքիր մանրամասներով ամփոփում էր Ռուզաննա Կրպեյանը։
Հանդիպման ավարտին մեզ միացավ Արկադի Տեր-Թադևոսյանը և իր դրական տրամադրությամբ վարակեց լսարանին, և արդեն օրը ամփոփեցինք «Շուշիի ազատագրումը»,«Վարդան»,«Գինի լից» երգերով։

Այլ Նորություններ