Անկախության տոնը Արտին լեռան բարձունքին

Նորություններ
70666147_1123781854676876_5759076404020903936_n

991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Այն մեզ տրվեց մեր տևական պայքարի, համառության և մեր քաջակորով մարտիկների անձնազոհության շնորհիվ։
ԵՊՀ <<Վարդանանք>> ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը, հավատարիմ իր ուխտին, այս տարի անկախության տոնը նշեց յուրօրինակ ձևով։ Վարդանանքցիները այցելեցին Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան, ծանոթացան հերոսի կյանքին, հայրենասեր ու անձնազոհ տեսակին, ընթերցեցին բանաստեղծություններ և լսեցին Թաթուլ Կրպեյանի հարազատների հուշերը հերոսի մասին։
Այնուհետև ակումբականները բարձրացան Թալինի շրջանի Թաթուլ գյուղում գտնվող Արտին լեռը։ Լեռնագնացության նպատակը մեկն էր` գնալ Թաթուլ Կրպեյանի հետքերով։ Դեռևս իր կենդանության ժամանակ մեր հերոսը տարիների շարունակ բարձրացել է Արտին լեռը, խարույկ վառել, որ սահմանից այն կողմ գտնվող թուրքերը տեսնեն, որ հայի ոգին աննահանջ է և մաքառող։
Թաթուլ գյուղից վարդանանքցիները վերադարձան ուժեղ տպավորություններով և Հայաստանը հզոր երկիր դարձնելու հաստատ վճռականությամբ։

Այլ Նորություններ