Աչիքգյոզյան Սիմոն Հովհաննեսի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Simon_Achikgyozyan

Ծնվել է 1939թ.փետրվարի 6-ին Ռումինիայի գալաց քաղաքում:1946թ. ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան:Սովորել է Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցում:1955թ. ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը,որն ավարտել է 1960թ.՝ինժեներ-երկրաբանի որակավորմամբ:Ս. Աչիքգյոզյանը 1970թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:1984թ.նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում:1960-1991թթ.աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում,հեղինակել է70-ից ավելի գիտական աշխատություններ,զբաղվել թարգմանություններով:Շուրջ 11 տարի դասախոսել է Երևանի պետական համալսարանում:Զբաղվել է հանրապետության գունավոր և ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ:1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը:Գիտության անխոնջ մշակ լինելուց բացի՝նա զբաղվել է արվեստով և սպորտով,երկար տարիներ երգել է <<Նարեկ>>արական երգչախմբում՝Խոր Վիրապի վանքում:
1989թ. ՀՀՇ առաջին համագումարում Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ:
1989թ. անդամագրվել է <<Արաբո>> կամավորական ջոկատրն և մասնակցել Եղեգնաձորի շրջանի Գնեշիկ,Երասխ,Արենի,Խաչիկ,Նոյեմբերյանում՝Ոսկեպար և այլ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին,ապա մեկնել Արցախ(Շահումյանի շրջան)`ստանձնելով մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարությունը:
1990թ. Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր,մասնակցել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի աշխատանքներին՝էկոլոգիայի հանձնաժողովի կազմում:
Ս. Աչիքգյոզյանը զովել է 1991թ. ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ,ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների(ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու <<Օղակ>>գործողությունը կանխելիս:Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմանատանը:
ՀՀ նախագահի 1996թ. սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով Ս. Աչիքգյոզյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով:
Ամուսնացած էր,ունի երկու զավակ:
2011թ. ապրիլի 29-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի կաբինետը անվանակոչվել է Ս. Աչիքգյոզյանի անվամբ:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ