
Ապրիլի 26-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ երկար սպասված «Ընտրախաղը»
Նորություններ
Ապրիլի 26-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ երկար սպասված «Ընտրախաղը», որը կազմակերպվել էր Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբիև «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության նախաձեռնությամբ: Այս «Ընտրախաղն» ուղղված էր քաղաքականությամբ հետաքրքրված ուսանողների քաղաքական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաև ուսանողներին կուսակցությունների մոդելների, գաղափարախոսությունների և ՀՀ-ում դրանց կիրառելիության մասին իրազեկմանը:
Այդ պատճառով, նախքան ընտրախաղը, տեղի ունեցան նախապատրաստական սեմինարներ, որից հետո ընտրվեցին թիմեր, ովքեր հանդես եկան երեք տարբեր գաղափարախոսություններով՝լիբերալներ, պահպանողականներ և սոցիալիստներ:
Թիմերն էին ՙՀայախմբում՚ կուսակցությունը, Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը և Հայաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:Իրենց գնահատականը տվեցին Ժյուրիի անդամները. ՙՎարդանանք՚ ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ տիկին Սաթենիկ Աբրահամյանը,ՙՎարդանանք՚ ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, ՙՔաղաքացիականգիտակցություն՚ ազատական-հասարակական կազմակերպության Խորհրդի նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը և ՙՔաղաքացիական գիտակցություն՚ ազատական-հասարակական կազմակերպության Խորհրդի անդամ Դավիթ Ֆիդանյանը:
Կուսակցությունները ներկայացրեցին իրենց կուսակցության անվանումը, խորհրդանշանը, գաղափարախոսությունը և կարգախոսը:Այնուհետև ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը:Վերջին փուլի ժամանակ հանդիսատեսը ընտրեց իր նախընտրելի կուսակցությունը: Եվ Հաղթեց հանդիսատեսի կողմից առավելագույն ձայներ հավաքած Հայաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: