Ավագիմյան Վաչագան Ռաֆայելի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Ավագիմյան Վաչագան

Ծնվել է 1969թ. օգոստոսի 27-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում: 1986թ ավարտել է Մարտակերտի Թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով:1987թ ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի կիբեռնետիկա բաժինը:
1988-1989թ ծառայել է խորհրդային բանակում՝ Բաշկիրիայում: 1990թ. սկսած ծառայել է Շուշիի շրջանի պաշտպանական ստորբաժանումներում,որի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին:
1992թ. նա Բեկոր Աշոտի առաջին վաշտի զինվոր էր:
Վ.Ավագիմյանը զոհվել է 1992թ նոյեմբերի 22-ին Բաշ-Գյունեխայայի համար մղված մարտում:Նրա աճյունն ամփոփված է Ստեփանակերտի հուշահամալիրում՝ 1992թ սեպտեմբերի 2-ին Չլդրանի անտառում հերոսաբար զոհված հարազատ եղբոր՝ Սամվել Ավագիմյանի աճյունի կողքին:
ԼՂՀ Գերագույն խորհրդի 1994թ. մայիսի 6-ի թիվ 0334-1 որոշմամբ Վ.Ավագիմյանը հետմահու պարգևատրվել է Շուշիի ազատագրման մեդալով,նույն թվականի դեկտեմբերի 30-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության ՆՀ-4 որոշմամբ՝ <<Մարտական Խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով:
2007թ. նոյեմբերի 16-ին ԵՊՀ տնտեսագիտության լսարաններից մեկը անվանակոչվել է Վ.Ավագիմյանի անվամբ:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ