
Բարբարյան Ներսես Գրիգորի
ԵՊՀ Ազատամարտիկներ
Ծնվել է 1964թ. հուլիսի 15-ին ՀՀ Գյումրի քաղաքում:Մինչև 4-րդ դասարանը սովորել է Գյումրու Ղազարոս Աղայանի անվան թիվ 49 դպրոցում:
1977թ. Բարբարյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան:Ն. Բարբարյանը ուսումը շարունակել է Երևանի Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոցում, իսկ միջնակարգն ավարտել Նուբարաշենի թիվ 175 դպրոցում, քանի որ այդ ժամանակ ընտանիքը բնակարան էր ստացել և հաստատվել այստեղ:
1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Ռյազանի հակաօդային պաշտպանության վաշտում:
1985թ. ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը,որտեղ համակուրսեցիներ ու մտերիմ ընկերներ էին Պետոյի (Պետրոս Ղևոնդյանի) հետ:
1988թ. Արցախյան շարժման առաջին օրերից Ն.Բարբարյանը դարձավ ակտիվ մասնակիցներից մեկը:Ռուսաստանից զենք ու զինամթերք էր բերում,այնուհետև ընկերների հետ սկսեցին զինել սահմանամերձ շրջանի բնակիչներին ու բացատրական աշխատանքներ տանել:Նա մեկ Սիսիանում էր,մեկ՝ Նոյեմբերյանում,մեկ՝ ուրիշ շրջանում:
1990թ. մեկնում է Արցախ՝ Շահումյանի շրջան:
Ն.Բարբարյանը զոհվել է 1991թ. մայիսի 24-ին Հայ Բորիս գյուղի մարտերում:Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ նախագահի 1996թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով Ն.Բարբարյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության>>մեդալով: ՀՀ նախագահի 2002թ. հունիսի 1-ի ՆՀ-1106 հրամանագրով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար նա կրկին պարգևատրվել է <<Արիության>>մեդալով: