Գեղազնիկ Միքայելյան

Ազգային հերոսներ
Geghaznik_Mikayelyan

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 16-ին Լեռնարոտ գյուղում (Աշտարակի շրջան, Արագածոտնի մարզ):
Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ և ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ:
Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին:
Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում։ Թաղված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում։ ՀՀ ազգային հերոսի կոչումը ստացել է հետմահու՝ 20.09.1996թ.:
Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

Այլ Ազգային հերոսներ