Գյորգյան Ֆուրման Արկադյայի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Գյորգյան Ֆուրման

Ծնվել է 1973թ. օգոստոսի 28-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում: 1979թ. հաճախել է Վերին Շենի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1982թ. Գյորգյանների ընտանիքը տեղափոխվել է Շահումյանի շրջկնետրոն,որտեղ և Ֆ.Գյորգյանը ուսումը շարունակել է թիվ 1 միջնակարգ դպրոցում:Արցախյան շարժման սկզբից Ֆ.Գյորգյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցներից մեկը:1988թ. անդամագրվել է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատին:
1991թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը:Երևանում անդամակցել է Շահումյան-Գետաշեն հայրենակցական միությանը և օգնել է Արցախ զենք տեղափոխելուն:
1992թ. հուլիսին զինվորագրվել է Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ Երևանում ստեղծված պարտիզանական ջոկատին:
ԵՊՀ-ում առաջին կիսմայակի քննությունները հանձնելուց հետո Ֆ.Գյորգյանը մեկնել է Շահումյան,մասնակցել տեղի ինքնապաշտպանության համար մղված մարտերին:
1992թ. ապրիլի վերջին նա վերադարձել է Երևան ՝ համալսարանում երկրորդ կիսամյակի քննությունները հանձնելու համար:
Ֆ.Գյորգյանը զոհվել է 1992թ. սեպտեմբերի 29-ին ուղղաթիռի վթարից՝ Շահումյան մեկնելիս:Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ նախագահի 2002թ. հունիսի թիվ 1106 հրամանագրով Ֆ.Գյորգյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության>>մեդալով:Նույն թվականին ԼՂՀ նախագահի թիվ340 հրամանագրով պարգևատրվել է <<Արիության համար>>մեդալով:
2007թ. նոյեմբերի 16-ին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Ֆ. Գյորգյանի անվամբ:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ