Դեկտեմբերի 15-ին Սարգիս Խոջյանի ծննդյան օրն է

Նորություններ
Սարգիս Խոջյան

Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 15-ին Երևանում:Միջնակարգ կրթությունը ստացել է Երևան քաղաքի Մ. Սարյանի անվան թիվ 86 գեղանկարչական դպրոցում:
1992թ. Ս. Խոջյանը ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:Երկու ամիս ուսուցանելուց հետո նա կամավոր դիմում է զինկոմիսարիատ,ծառայությանընդունվելու նոր կազմավորվող Հայոց բանակում:Ս.Խոջյանի 18 տարին լրացավ զինվորական երդումից մի քանի օր անց:Նա մի քանի ամսում այնքան էր կոփվել և խիզախացել,որ մարտական ընկերները նրան <<Բասմաչ>> էին անվանում:
Ս. Խոջյանը զոհվել է 1994թ. մայիսի 3-ին Հորադիզում՝մարտական գործողությունների ժամանակ:Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ պաշտպանության նախարարի 1996թ.դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով Ս. Խոջյանը հետմահու պարգևատրվել է<<1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանով,իսկ ՀՀ նախագահի 2003թ. ապրիլի 2-ի հրամանագրով՝ <<Արիության>> մեդալով:

Այլ Նորություններ