Եթե զոհվեմ՝ զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։ Դուշման Վարդան

Նորություններ
erablur

Մարտի 9-ը հայ ազգի հպարտություն, հերոս, զոհված ազատամարտիկ Դուշմանի՝ Վարդան Ստեփանյանի ծննդյան տարեդարձն է։ Այս տարի հերոսը կդառնար 52 տարեկան։
Հերոսի ծննդյան օրը Եռաբլուրում հավաքվել էին մարդիկ, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմահ հայորդու հիշատակին։
Նրա շիրիմի մոտ հնչեցին բոցաշունչ ճառեր, հայրենասիրական երգեր, կատարվեցին ռազմահայրենասիրական երգեր։
Փա՛ռք քեզ, քաջորդի՛, թո՛ղ քո անձնվիրությունը ու հայրենասիրությունը օրինակ լինի մեզ և մեզ հաջորդող սերունդների համար։

Այլ Նորություններ