«Իսկական սերն սկսվում է այնտեղ,ուր փոխարենը ոչինչ չեն սպասում… »

Նորություններ
DSC_0412_1600x1067

«Իսկական սերն սկսվում է այնտեղ, ուր փոխարենը ոչինչ չեն սպասում․․․»
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Փետրվարի 14-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Միայն սիրո լարը մնաց» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված սիրո բարեխոս Սուրբ Սարգսին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ թանգարանի աշխատակցուհին՝ անդրադառնալով օրվա խորհրդին։ Այնուհետև իրենց ասմունքով ու երգով բոլորին հիացրին «Վարդանանք» ՌՀԴԱ-ի և «Վան» ազգագրական երգի ու պարի համույթի շնորհալի երիտասարդները։ Ցերեկույթի գեղարվեստական մասի ավարտից հետո թանգարանի աշխատակցուհիները կազմակերպեցին խաղեր, որին մասնակցած երիտասարդները արժանացան պարգևների։
Ընդհանուր առմամբ հավաքվածները իրենց օրը անցկացրին հաճելի ու սիրով լեցուն։

Այլ Նորություններ