Խոջյան Սարգիս Վրեժի
ԵՊՀ ԱզատամարտիկներԾնվել է 1975թ. դեկտեմբերի 15-ին Երևանում:Միջնակարգ կրթությունը ստացել է Երևան քաղաքի Մ.Սարյանի անվան թիվ86 գեղանկարչական դպրոցում:
1992թ. Ս.Խոջոյանը ընդունվել է ԵՊՀ իրավաբանակ ֆակուլտետը: 2 ամիս ուսանելուց հետո նա կամավոր դիմում է զինկոմիսարիատ,ծառայության ընդունվելու նոր կազմավորվող հայոց բանակում:Ս.Խոջոյանի 18 տարին լրացավ զինվորական երդումից մի քանի օր անց: Նա մի քանի ամսում այնքան էր կոթվել և խիզախացել,որ մարտական ընկերները նրան <<Բասմաչ>> էին անվանում:
Ս.Խոջոյանը զոհվել է 1994թ մայիսի 3-ին Հորդիզում՝ մարտական գործողությունների ժամանակ:Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ պաշտպանության նախարարի 1996թ. դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանագրով Ս.Խոջոյանը հետմահու պարգևատրվել է <<1992-1994թթ մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանով, իսկ ՀՀ նախագահի 2003թ ապրիլի 2-ի հրամանագրով՝ <<Արիության>> մեդալով: