Հերթական 10-րդ ուխտագնացություն Արցախ «Միացյալ Հայաստան-2018» ծրագրի շրջանակներում, որը նվիրված է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Թավշյա հեղափոխության հաղթանակին»:

Հայտարարություններ, Նորություններ
Vardananq

Առաջին օր – 3.08 ժամը 6:00, մեկնում ԵՊՀ բակից (Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք): Հայրավանք 9-12 դ., Վարդենիս՝ N զորամաս, «Անմահները հրամայում են» միջոցառում նվիրված տարածաշրջանի զոհված ազատամարտիկների հիշատակին (պատասխանատու՝ Աննա և Անի Սիսակյաններ), Սբ. Աստվածածին եկեղեցի Քարվաճառի շրջան Թարթառի ափին, Դադիվանք Թարթառ գետի ձախ ափին, հանդիպում Դադիվանքի հոգևոր առաջնորդ Տեր Հովհաննեսի հետ: Վանք գյուղ – հանդիպում տեղի երիտասարդության հետ՝ «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին և Թավշյա հեղափոխության հաղթանակին» նվիրված՝ գրական երաժշտական կոմպոզիցիա՝ պատասխանատու Ն. Զեյնալյան: Գիշերակաց Վանք գյուղի Գ. Հայրապետյանի անվան դպրոցում, տնօրեն՝ Արամային Բալայան:
Երկրորդ օր – 4.08 Վերկաց ժ. 5:00, ժ. 6:15 մեկնումը Վանք գյուղից, երթուղի՝ Ամարաս, Մարտունի N զորամաս, մշակութային ծրագիր, Ճարտար (Մարտունուց 10կմ հր-արլ.), իրավագիտության ֆակուլտետի զոհված ուսանող ազատամարտիկ Արա Ավանեսյանի շիրիմին: Ծննդյան 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ Ճարտարի Արա Ավանիսյանի անվան դպրոցում: Այց գ. Հացի ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկ Դավիթ Սարգսյանի շիրիմին և ընտանիքին: Այնուհետև Սոս գյուղ, Տնջրուծառ, Ազոխի քարանձավ, Տող, Գտչավանք: Վերադարձ Վանք գյուղ, հանգիստ, հայրենասիրական երգի ուսուցում, Վան ազգագրական համույթի ղեկավար՝ Ա. Հովհաննիսյան: Գիշերակաց Վանք գյուղի Գ. Հայրապետյանի անվան դպրոցում:
Երրորդ օր – 5.08 Վերկաց ժ. 5:00, ժ. 6:15 մեկնումը Վանք գյուղից, երթուղի՝ Մարտակերտ՝ Ներքին Հոռաթաղի N զորամաս հանդիպում, ինտելեկտուալ խաղ զինվորների հետ: Այց Մարտակերտի շրջանի պատմամշակույթային հուշարձաններ՝ Կուսապատ, Վարդաձոր (Գյուլաթաղ): Վերադարձ Վանք գյուղ, շախմատի մրցումներ՝ ուսանողների և տեղի երիտասարդների հետ: : Հետաքրքիր զրույց՝ լեգենդար Կոմանդոսի հետ: Գիշերակաց Վանք գյուղի Գ. Հայրապետյանի անվան դպրոցում:
Չորրոդ օր – 6.08 Վերկաց ժ. 6:00, ժ. 7:15 մեկնումը Վանք գյուղից, երթուղի՝ Քոլատակ «Մեծառանց Սբ. Հակոբի վանք» (Վանք գյուղից 14,5 կմ հեռավորության վրա), վերադարձ Վանք գյուղ: Այց Առաջաձոր ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի զոհված ուսանող ազատամարտիկ Սանասար Մնացականյանի շիրիմին և ընտանիքին, ապա գ.Վանք: Մշակութային ծրագիր նվիրված մեծ մտավորական, հայրենապաշտ բարերար, ազգի նվիրյալ Լեվոն Գուրգենի Հայրապետյանի հիշատակին: Գիշերակաց Վանք գյուղի Գ. Հայրապետյանի անվան դպրոցում:
Հինգերորդ օր – 7.08 Վերկաց ժ. 6:00, ժ. 7:00 մեկնումը, Տիգրանակերտ Ասկերանի N զորամաս, հետվերադարձ Վանք գյուղ, այց ազատամարտիկների հուշակոթող համալիր: Ազգագրական պարի ուսուցում դպրոցի աշակերտների համար պատասխանատու՝ Ա. Հովհաննիսյան: «Թավշյա հեղափոխությունն ու մենք» և երիտասարդներին հուզող այլ հարցերի շուրջ բանավեճ Վանք գյուղի դպրոցի դահլիճում պատասխանատու՝ Ռ. Կրպեյան: Գիշերակաց Վանք գյուղի Գ. Հայրապետյանի անվան դպրոցում:
Վեցերորդ օր – 8.08 Վերկաց ժ. 6:00, ժ. 7:15 մեկնումը Վանք գյուղից, երթուղի՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Տատիկ-Պապիկ, Ստեփանակերտ, ԿՊՇ N զորամաս, հանդիպում Արցախի կրթության նախարար Նարինե Աղաբալյանի հետ, պանթեոն, Ազատամարտիկների թանգարան, Հաղթական տանկ, Շուշի, Սբ. Ղազանչեցոնց եկեղեցի, Կանաչ ժամ, Զոնտիկներ: Գանձասար, Մատենադարան, «Հայոց ինքնություն հարցեր և ազգային մշակույթ» գիտապրակտիկ կոնֆերանս պատասխանատու՝ Ա. Բրուտյան: Վերադարձ Վանք: «Ձոն առ Մասիս» գրական-երաժշտական երեկո պատասխանատու Ն. և Լ. Զեյնալյաններ: Գիշերակաց Վանք գյուղի Գ. Հայրապետյանի անվան դպրոցում:
Յոթերորդ օր- 9.08 Վերկաց ժ. 5:30, ժ. 6:30 մեկնումը Վանք գյուղից, երթուղի՝ Ստեփանակերտ, Բերձոր, Քաշաթաղ, Գորիս N զորամաս մշակույթային միջոցառում զինվորի հետ՝ Տաթև վանական համալիր, Երևան՝ ԵՊՀ (Ալեք Մանուկյան 1 կենտրոնական մասնաշենք):
Խորհրդատու՝ գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյան
Խորհրդատու՝ Քեյթի Գունդակչյան
Կազմեցին՝ ակումբի նախագահ Ս. Աբրահամյան
Ակումբի փոխնախագահ Ռ. Կրպեյան

Այլ Նորություններ