Հոկտեմբերի 19-ին ԵՊՀ զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի հիշատակի օրն է

Հայտարարություններ, Նորություններ

Ծնվել է 1971 թ. մայիսի 12-ին Երևանում: 1978-1988 թթ. սովորել է Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում: 1989 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Սակայն հայրենիքը զինվորի կարիք ուներ: Կիսատ թողնելով ուսումը համալսարանում` Ա. Կոթոլյանը 1990 թ. զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին:
1991 թ. անդամագրվել է Արամոյի ջոկատին: Մարտնչել է Իջևանում, Կապանում, Գորիսում, Շահումյանում, Մարտակերտում: Մասնակցել է Քաշաթաղի ազատագրմանը:
1992 թ. հոկտեմբերից մասնակցել է Քաշաթաղի շրջանի Հոչազի բարձունքների ու Սոս գյուղի պաշտպանության մարտերին` հետ մղելով թշնամու համառ գրոհները:
Ա. Կոթոլյանը զոհվել է 1992 թ. հոկտեմբերի 19-ին Հոչազի բարձունքների համար մղված մարտերի ժամանակ: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 1106 հրամանագրով Ա. Կոթոլյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:

Այլ Նորություններ