Հոկտեմբերի 20_ին Ավետիք Իսահակյանի տուն_թանգարանի 60 ամյակի առթիվ հենց թանգարանում տեղի ունեցավ 《Հայրենիքը ինձ համար》խորագիրը կրող միջոցառումը։

Նորություններ
tun

Միջոցառումը կրում էր ճանաչողական, դաստիարակչական բնույթ։ Նպատակն էր ևս մեկ անգամ ընդգծել Իսահակյանի տաղանդը։ Հանդիսատեսին և մասնակիցներին հաղորդակից դարձնել նրա ապրումներին։
Միջոցառման կարճ ժամանակահատվածում հանդիսատեսը մի պահ կտրվեց առօրյայից ու տեղափոխվեց իսահակյանական խորը, իմաստուն և սիրով լի աշխարհը։
Հնչեցին իսահակյանական երգեր ու պոեզիա։ հայրենիքի հանդեպ սիրուն նվիրված երկերով ցույց տրվեց Իսահակյանի բազմաշերտ հոգին. չէ որ հայրենիքի հանդեպ սիրով Իսահակյանը արտահայտում է իր սերը աշխարհի և մարդկանց հանդեպ։
Հավաքվածները մի քանի րոպե շնչեցին Իսահակյան, ապրեցին Իսահակյանով։

Հանդիսատեսի թվում էին 《Տիգրան Մեծ》ջոկատի հրամանտար, արցախյան հերոս Տիգրան Սարգսյանի կինը՝ Լուսինե Սարգսյանը, արցախյան ազատամարտի հերոս Վարդան Բախշյանի քույրը՝ Աննա Բախշյանը, 《Վարդանանք》պարբերաթերթի խմբագիր Նան Զեյնալյանը։

Վերջում հնչեցին գովասանքի խոսքեր։
Թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց 《Վարդանանք》ՌՀԴԱ-ի բոլոր մասնակիցներին, միջոցառման պատասխանատուներին։
Խոսեց նաև 《Վարդանանք》ՌՀԴԱ-ի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը՝ նշելով, որ իրենց համագործակցությունը թանգարանի հետ միշտ եղել է լավ հիմքերի վրա, և վստահ է, որ կրելու է շարունակական բնույթ։Միջոցառումը կազմակերպել էին
《Վարդանանք》ՌՀԴԱ-ի անդամները՝ տուն-թանգարանի օժանդակությամբ։

Այլ Նորություններ