Հովհաննիսյան Վարդան Նասլետի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Վարդան_Հովհաննիսյան

Ծնվել է 1972թ. հունվարի 13-ին Երևանում: 1988թ ավարտել է Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցը:1988թ. ընդունվել է ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետը: 2-րդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Արցախյան պատերազմի առաջին օրերից Վ.Հովհաննիսյանը փորձել է անդամագրվել երկրապահ ջոկատներին և մեկնել ռազմի դաշտ:
Ջոկատների հրամանատարները մերժել են՝ պատճառաբանելով,որ նա ուսանող է:
1992թ, հունիսին Վ.Հովհաննիսյանը, հանձնելվ կիսամյակի քննությունները,փոխադրվում է 4-րդ կուրս:Սակայն Արցախ գնալու մտադրությունից չի հրաժարվում:Ծնողներից թաքուն անդամագրվում է Վ.Սարգսյանի հավաքագրած մահապարտների ջոկատին:
1992թ. օգոստոսի 30-ին Վ.Հովհաննիսյանը <<Արծիվ>> մահապարտների գումարտակի կազմում մեկնում է Արցախ և սեպտեմբերի 1-11 մասնակցում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չլդրան,Դրմբոն,Հարությունագոմեր բնակավայրերի ազատագրման մարտերին:
Վ.Հովհաննիսյանը զոհվել է 1992թ սեպտեմբերի 11-ին՝ Վաղուհասի բարձրունքի ազատագրման ժամանակ:Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
1998թ փետրվարին Վ.Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:
ՀՀ նախագահի 1999թ սեպտեմբերի 20-ի հրամանագրով Վ.Հովհաննիսյանը պարգևատրվել է <<Արիության>>մեդալով:
2007 սեպտեմբերին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ.Հովհաննիսյանի անվամբ:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ