Ղազարյան Արսեն Վարդգեսի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Արսեն_Ղազարյան

Ծնվել է 1972թ. մարտի 30-ին ՀՀ Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում:1989թ. ավարտել է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը:
1990թ. ընդունվել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը:
Անմասն չմնալով Արցախի ազատագրման պայքարից՝ քաջ հայորդին 1992թ. նոյեմբերին ստեփանակերտում կամավոր մտնում է սակրավորների վաժտի մեջ:Շուտով Ա.Ղազարյանին վստահում են դասակի հրամանատարությունը և շնորհում լեյտենանտի կոչում:1992թ. դեկտեմբերին նա մասնակցում է Բերձորի (Լաչինի) Ֆինգա բարձունքի վերագրավմանը,իսկ 1993թ. փետրվարի 5-ին՝ Կիչան,Չլդրան գյուղերի մատույցների գործողություններին,վիրավորվում է ոտքից,ապաքինվում և կրկին մեկնում ճակատ:
1993թ. մարտի վերջին Ղազարյանը մասնակցում է Քարվաճառի գործողություններին,հունիսի 14-ին՝ Մարտակերտ քաղաքի,հուլիսին՝ Աղդամի ազատագրմանը,իսկ օգոստոսին արդեն մարտնչում էի Հադրութի շրջանի գյուղերի ազատագրման համար:Վիրավորվելով թևից՝ նա երկրորդ անգամ կարճ ժամանակով թողնում է մարտի դաշտը:Ապաքինվելուց անմիջապես հետո նորից վերադառնում է մարտի դաշտ:Ստեփանակերտի գնդի հրամանատարությունը,տեսնելով Ա.Ղազարյանի աննկուն կամքը,անսահման խիզախությունն ու հայրենասիրությունը,նրան նշանակում է սակրավորների վաշտի հրամանատար՝ շնորհելով ավագ լեյտենանտի կոչում:
1993թ. դեկտեմբերի 29-ին՝ Բոյահմեդլի,Փափրավենդ,Քենգերլի գյուղերի ազատագրման ժամանակ,Ա.Ղազարյանը վիրավորվում է երրորդ անգամ (գլխից) և ապաքինվելուց անմիջապես հետո՝ 1994թ. հունվարի 7-ին,մասնակցում է Ֆիզուլու շրջանի ազատագրմանը,իսկ հունվարի 5-ից՝ Մարտակերտի և Քարվաճառի ուղղությամբ թշնամու հարձակումների կասեցմանը,նույն թվականի մարտից՝ Հորադիզի պաշտպանական մարտերին:
1994թ. մարտի 30-ին նրան շնորհվում է կապիտանի կոչում,միաժամանակ պարգևատրվում է <<Փառքի>> երկրորդ աստիճանի շքնշանով:
1994թ.ապրիլի 10ից ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վերսկսում են Մարտակերտի շրջանի՝ թշնամու գրաված գյուղերի ազատագրումը:Նա առաջին շարքերում էր. մասնակցել է Շոթլանլու,Նամբիլի,Ումութլու,Յարմջա,Սեյսուլան գյուղերի ազատագրմանը:
Ա.Ղազարյանը զոհվել է 1994թ. մայիսի 10ին՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի ազատագրման ժամանակ:Նրա աճյունն ամփոփված է Հայրենի Մեղրաձոր գյուղի գերեզմանատանը:
Զորամասի հրամանատարությունը,բարձր գնահատելով հայրենիքին մատուցած կապիտան Ա.Ղազարյանի ծառայությունները,նրան ներկայացնում է պարգևատրման:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994թ. թիվ0376-1 որոշմամբ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար Ա.Ղազարյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով:
ՀՀ նախագահի 2002թ հունիսի 1-ին ՆՀ-1106 հրամանագրով հայրենիքի սահմանները ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է <<Արիության>>մեդալով:
2008թ մարտին ԵՊՀ մաթեմատիկայի ր մեխանիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Ա.Ղազարյանի անվամբ:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ