Ղևոնդյան Պետրոս Արշալույսի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Պետրոս_Ղևոնդյան

Ծնվել է 1964թ. փետրվարի 4-ին ՀՀ Աշտարակի շրջանի Դղեր գյուղում:Սովորել է Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցում,որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է թիվ 18 պրոֆտեխ ուսումարանում:
1982-1984թթ Պ.Ղևոնդյանը ծառայել է խորհրդային բանակում:Զորացրվելուց հետո ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում:
1988թ սկսված արցախյան շարժման առաջին օրերից Պ.Ղևոնդյանը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին:
1991-1992թթ Պ.Ղևոնդյանը մասնակցել է Ղուշչիլարի,Մալիբելիի,Լեսնոյի և հարակից գյուղերի ազատագրման մարտերին:
1992թ սեպտեմբերին Պ.Ղևոնդյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի Շուչվա առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ:
1993-1994թթ Պ.Ղևոնդյանը մասնակցել է Հադրութի,Ֆիզուլու,Ջեբրաիլի,Զանգելանի ազատագրման մարտերին:Սրխավենդում Պ.Ղևոնդյանը վնասազերծել է հայկական բնակավայրերը ռմբակոծող Ադրբեջանի բանակի ՄԻԳ 25 ինքնաթիռը:
1994թ հունվարին Պ.Ղևոնդյանը իր զորաջոկատով տեղափոխվել է Քարվաճառի շրջան՝ Օմարի լեռնանցքում կռվող ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներին օգնելու համար:
Պ.Ղևոնդյանը զոհվել է 1994թ փետրվարի 14-ին՝ վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս,ականի պայթյունից:
Նրա աճյունն ամփոփված է Պռոշյան ավանի Զորազ պանթեոն-հուշահամալիրում:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994թ. նոյեմբերի 9-ի նիստի թիվ 0406-1 որոշմամբ Պ.Ղևոնդյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 1-ին շքանշանով:
ՀՀ նախագահի 1996թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգևատրվել է <<Արիության>> մեդալով:1998թ. փետրվարին պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:
ԼՂՀ նախագահի 2001թ. թիվ 229 հրամանագրով Պ.Ղևոնդյանին շնորհվել է <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչում և <<Ոսկե արծիվ>>շքանշան:
2007թ. սեպտեմբերին ԵՊՀ ռադիոֆիզիկայի լսարաններից մեկը անվանակոչվել է Պ.Ղևոնդյանի անվամբ:
Պ.Ղևոնդյանի անունով է նաև ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը,ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցը,ինչպես նաև Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի դպրոցը: