
Մարության Նորայր Յուրիի
ԵՊՀ Ազատամարտիկներ
Ծնվել է 1966թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում:1972-1980թթ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:1980թ. տեղփոխվել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը և 1983թ անյ ավարտել գերազանց գնահատականներով:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987թ. ընդունվել է և 1992թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակոլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրա:
1992թ. օգոստոսից աշխատլ է <<Ազատամարտ>> շաբաթաթերթի արցախյան թղթակից:Որպես լրագրող-ազատամարտիկ մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:
1993թ. հունվարի 17-ին Առաջաձորի պաշտպանության ժամանակ Ջլոտ կոչվող տեղամասում Ն.Մարությանը ծանր վիրավորվում է իսկ 2օր անց՝ հունվարի 19-ին, մահանում: Նրա աճյունն ամփոփված է Մասիս քաղաքի գերեզմանատանը:
ՀՀ նախագահի 2002թ. հունիսի թիվ 1106 հրամանագրով Ն.Մարությանը հետմահու պարգևատրվել է <<Արիության>>մեդալով,իսկ ԼՂՀ նախագահի 2003թ. թիվ38 հրամանագրով՝ <<Մարտական ծառայություն>> մեդալով:
2006թ. սեպտեմբերին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Ն.Մարությանի անվամբ: