«Մի ձեռքում գրիչ,մյուսում զենք։» Միջոցառում նվիրված Նորայր Մարությանին։

Նորություններ
78846138_1217955998592187_2158285215871533056_n

Դեկտեմբերի 6-ին Եղիշե Չարենցի անվան դահլիճը բազմամարդ էր։
Ազատամարտի Հերոս,լրագրող Նորայր Մարությանի հուշ-ցերեկույթն էր։
Տարիներ առաջ,Նորայրը դեռ երիտասարդ մտավ այս դահլիճ,իր համալսարանական առաջին դասին,իսկ ահա այսքան տարի անց,նրա նեկայությունը կրկին զգացվում է համալսարանի ներսում։
Ներկա էին Նորայրի մտերիմ ընկերներ՝ամուսիններ Աշոտն ու Լենան,որոնք իրենց խոսքով հանդես եկան։
Ներկա էր Նորայրի քույրն ու քրոջ աղջիկը։
Ներկա էր Նորայր Մարությանին նվիրված գրքի հեղինակը՝Աշոտ Պետրոսյանը,ով իր խոսքով հանդես եկավ։
Ներկա էր նաև ազատամարտիկ Իգոր Սարգսյանը,ով իր ոգեկոչող խոսքով հանդես եկավ։
Ներկա էր «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ»-ի ղեկավարը,ով մշտապես լինում է Հերոսների ընտանիքների կողքին ու իր սրտի խոսքն ասաց։
Ներկա էր Նորայրի դպրոցի տնօրենը,ով որդու հետ եկել էր Արցախից և իր խոսքն ասաց։
Ինչպես նաև բազմաթիվ հայրենասեր մարդիկ և ուսանողներ։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը,եղել է նաև Նորայրի ընկերը։
Նա միշտ հուզվում է ընկերոջ մասին խոսելիս։
Իր խոսքով.
«Նորայրը այն լուսավոր տեսակն էր,ով պայքարեց 4 քույրերի ճակատագրի,ապագայի,ծնողների,իր հողի ու հայրենիքի համար,որովհետև հայրենիքն ու հողը այդ բոլորի ամբողջությունն էին,գումարած այդ բոլորին ընկերները,դասընկերները և նրանք ովքեր գալու են իրենից հետո և այսօր արդեն արձանագրում ենք,որ Նորայրի ապրած և չապրած տարիները գնալով հավասարվում են։
Հետո ընթերցվեց այն նամակը,որը Պարոն Մարտիրոսյանը գրել էր Նորայրին ու այնտեղ պատմում էր ապրիլյան պատերազմի օրերի մասին։
Ընթերցվեց նաև այն շարադրությունը,որը 10-րդ դասարանում Նորիկն էր գրել մոր մասին։
Ինչպես նաև այն նամակը,որը մեր պատկերացմամբ այսօր կգրեր Նորայրը։
Իր խոսքով հանդես եկավ նաև ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը,նա իր խոսքում ասաց.
«Նորայրի մայրը մշտապես գալիս էր համալսարան,առանց որևէ պատճառի այցելում մեզ,զրուցում։
Այսօր թեև վատառողջ էր ու չկարողացավ ներկա գտնվել,բայց մի քանի անգամ զանգահարեց և նա չի դադարում իր գործունեությունը։»
Նա հիշեց մի դրվագ,որ Նորայրի մայրն էր պատմել։
Երբ Նորայրը լսել էր Վարդանի զոհվելու լուրը,շատ էր տառապում ու երբ արդեն պատրաստվում էր մեկնելու,մայրը խնդրել է գոնե այդ անգամ չգնալ,Նորայրը պատասխանել է «Ես ողջ եմ,բա այն կինն ինչ ասի,որ իր որդին զոհվել է։
Նորայրը նաև բանաստեղծություններ էր գրում,միջոցառման ընթացքում հնչեցին իր ստեղծագործությունները,հայրենասիրական երգերի ուղեկցությամբ։

Այլ Նորություններ