Մնացականյան Սանասար Լավրենտի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Մնացականյան Սանասար

Ծնվել է 1971թ. հուլիսի 17-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում:1978-1988թթ սովորել է Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցում:1988թ ընդունվել է ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետը: 1991թ. երրորդ կուրսից կիսատ թողնելով ուսումը,մեկնել է Արցախ և որպես կամավոր մասնակցել Շահումյանի ինքնապաշտպանական մարտերին: Նույն թվականին զինվորագրվել է Խաչենի գումարտակի հակատանկային առաջին վաշտում: Մասնակցել է Բուզլուխի,Էրքեջի համար մղված մարտերին:
Ս.Մնացականյանը զոհվել է 1992թ. հուլիսի 21-ին՝ Սրխավենդի պաշտպանության ժամանակ:Նրա աճյունն ամփոփված է Առաջաձոր գյուղի գերեզմանատանը:
ԼՂՀ նախագահի 2007թ. թիվ 17 հրամանագրով Ս.Մնացականյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության համար>> մեդալով:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ