Յուրա Պողոսյան

Ազգային հերոսներ
Yura-Poghosyan

Յուրա Պողոսյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 8-ին Ռուսաստանի Կոտովո քաղաքում (այժմ՝ ՌԴ Վոլգոգրադի մարզ): Մանկության ու պատանեկության տարիները անց է կացրել Ստեփանակերտում։ Փոքրամարմին լինելու պատճառով նրան «Կուճուր Յուրա» էին ասում։ Չնայած փոքրամարմին լինելուն շատ ամուր, աթլետիկ կազմվածք ուներ։ Զբաղվել է ըմբշամարտով, բազմաթիվ անգամներ մասնակցել ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցումներին։ Դպրոցական տարիքից տարվել է սպորտով և տեխնիկայով։ Աշխատել է ավտոմեխանիկ։
Նախքան 1988 թվականի շարժումը Յուրայի ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, ընկերները նրան նվիրեցին Անդրանիկի լուսանկարը, որը նա պահում էր իր սենյակում, իսկ դրա փոքրացված տարբերակը կախել էր ավտոմեքենայի դիմապակուց։ Այդ տարիներին զորավարի լուսանկարը այլ խորհուրդ ուներ և բացասաբար էր ընդունվում Բաքվին քմահաճ մարզային իշխանությունների կողմից… Բայց Յուրան դա արել էր գիտակցաբար և, ինչպես հետագայում կպարզվեր՝ Անդրանիկից եկող գաղափարները սկզբունքորեն ընդունելով։
1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Նրա ստեղծած զենքն առաջին անգամ կիրառվել է 1990 թվականին՝ Հադրութի մարտերում։ Որպես ջոկատի հրամանատար՝ մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի կռիվներին։ 1990-91 թվականներին Յուրի Պողոսյանն՝ իր ջոկատով արդեն օմոնականների դեմ ծավալած ինքնապաշտպանական մարտերում էր։ Դրանցից հատկապես առանձնացման արժանի է Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի մերձակայքում տեղի ունեցած առճակատումը, որտեղ թշնամին առաջին անգամ ստացավ լուրջ հակահարված։
1992 թվականի հունիսի 12-ին Ասկերան-Նախիջևանին ճակատային գծում ընդհատվեց հերոս հայորդու երկրային կյանքը։

Այլ Ազգային հերոսներ