Նոյեբերի 12-ին Ռուբեն Թադևոսյանի ծննդյան օրն է

Նորություններ

Ծնվել է թ. 1975 նոյեմբերի 12-ին Երևանում: 1992 թ. ավարտել է Էջմիածնի թիվ 12 միջնակարգ դպրոցը, նույն տարում ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1992 թ. կամավոր զինվորագրվել է Էջմիածնի շրջանի երկրապահ ջոկատին և դեկտեմբերի 22-ին մեկնել ԼՂՀ Հադրութի շրջան: Մարտական առաջին գործողությունը, որին մասնակցել է Ռ. Թադևոսյանը, Հողեր գյուղի ազատագրման մարտերն էին: Նրան` որպես քաջարի մարտիկի, ընդգրկել են ջոկատի հետախուզական դասակում: Ռ. Թադևոսյանի մասնակցությամբ դասակը հաջողությամբ կատարել է բազմաթիվ կարևոր առաջադրանքներ:
Ռ. Թադևոսյանը զոհվել է 1993 թ. ապրիլի 10-ին Խրմնջուղ գյուղի մոտ գտնվող բարձունքի համար մղվող մարտերի ժամանակ: Նրա աճյունն ամփոփված է Զվարթնոցի Եղբայրական գերեզմանատանը:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 1-ի ՆՀ1106 հրամանագրով` հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար, Ռ. Թադևոսյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:

Այլ Նորություններ