Նոյեմբերի 12-ը Եպհ ազատամարտիկ Ռուբեն Թադևոսյանի ծննդյան օրն է

Նորություններ
Թադևոսյան Ռուբեն

Ծնվել է 1975թ նոյեմբերի 12-ին Երևանում:1992թ ավարտել է Էջմիածնի թիվ 12 միջնակարգ դպրոցը:Նույն տարում ընդունվել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը:
1992թ կամավոր զինվորագրվել է Էջմիածնի շրջանի երկրապահ ջոկատին և դեկտեմբերի 22-ին մեկնել ԼՂՀ Հադրութի շրջան:Մարտական առաջին գործողությունը,որին մասնակցել է Ռ.Թադևոսյանը Հողեր գյուղի ազատագրման մարտերն էին:Նրան՝ որպես քաջարի մարտիկի, ընդգրկել են ջոկատի հետախուզական դասակում: Ռ.Թադևոսյանի մասնակցությամբ դասակը հաջողությամբ կատարել է բազմաթիվ կարևոր առաջադրանքներ:
Ռ.Թադևոսյանը զոհվել է 1993թ. ապրիլի 10-ին Խրմնջուղ գյուղի մոտ գտնվող բարձրունքի համար մղվող պայքարի ժամանակ:Նրա աճյունն ամփոփված է Զվարթնոցի Եղբայրական գերեզմանատանը:
ՀՀ նախագահի 2002թ. հունիսի 1-ի ՆՀ-1106 հրամանագրով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար, Ռ.Թադևոսյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության>>մեդալով:

Այլ Նորություններ