Նոյեմբերի 22-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակը

Նորություններ

Ծնվել է 1942 թ. նոյեմբերի 22-ին քաղաք Թբիլիսիում (Վրաստան): 1947-1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան թիվ 25 դպրոցում:
1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը, որն ավարտել է 1966 թ.` ստանալով ռադիոֆիզիկոսի մասնագիտություն:
1966-1968 թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, ՙԷներգիա՚ գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, ԵՊՀ-ի ՙԼազերային տեխնիկա՚ գիտաարտադրական միավորումում` որպես համակարգչային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի բաժնի վարիչ:
Արցախյան շարժման առաջին օրից Լ. Ազգալդյանը պայքարի առաջամարտիկներից էր:
1989 թ. ՙԱնկախության բանակի հրամանատարն էր: Կազմակերպել է Վարդենիսի և Մեղրու շրջանների ինքնապաշտպանությունը: Մասնակցել է Նյուվադիի առաջին գրոհին:
1990 թ. վերջերից Լ. Ազգալդյանը մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, այնուհետև Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1991 թ. հունիսին իր համախոհների հետ միասին ստեղծել է ՙԱզատագրական բանակ՚ ռազմական կազմակերպությունը և մինչև կյանքի վերջը եղել նրա գլխավոր հրամանատարը:
Լ. Ազգալդյանը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մերձակայքում թշնամու դավադիր գնդակից: Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Թոխմախ կոչվող գերեզմանատանը` իր ծնողների աճյունների մոտ:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թ. թիվ 380-1 որոշմամբ Լ. Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով:
ՀՀ նախագահի` 1996 թ. սեպտեմբերի 20-ի թիվ 20 հրամանագրով պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով:
2007 թ. նոյեմբերի 23-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Լ. Ազգալդյանի անվամբ, նրա անունն է կրում նաև Բերդաձորի ենթաշրջանի Արտաշավան գյուղի միջնակարգ դպրոցը: Լ. Ազգալդյանի անվամբ է կոչվում նաև Արարատի մարզի Վերին Դվին գյուղի միջնակարգ դպրոցը:

Այլ Նորություններ