ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Նորություններ
Seyran Ohanyan nyut

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ավանդույթի համաձայն, կրկին Մայր բուհում էր:

Յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին, երբ ողջ հայությունը նշում է Հայոց բանակի օրը, Պաշտպանության նախարարությունն այդ կապակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացնում, նախաձեռնում նաև հանդիպումների շարք զորամասերում, կրթական հաստատություններում և այլն: Եվ ահա նմանօրինակ մի հանդիպում էլ տեղի ունեցավ այսօր Մայր բուհում:

Ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ: Արամ Սիմոնյանը զինված ուժերի ստեղծման օրվա առթիվ ջերմորեն շնորհավորեց բոլորին և փաստեց, որ մեր ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի հզոր բանակ ունենալու հանգամանքը:

«Մեր հասարակությունը հպարտանում է հայկական զինված ուժերով, որովհետև այն իր անկախության և իր գոյության ամենամեծ գրավականն է: Մեր ժողովուրդը միշտ էլ կարոտ է եղել և ձգտել է հերոսական պատմության, կարոտ է եղել հերոսների, իսկ հայոց արգանդնայսօր էլ շարունակում է ծնել ու ծնելու է նոր հերոսներ: Եվ իսկապես, մեր նորօրյա հերոսները, զինվորները, սպաները, գեներալներն ու մեր ժողովրդի փառապանծ զավակները, այսօր էլ գտնվելով սահմանին, հսկում են մեր ժողովրդի անդորրը և, ինչու ոչ, փառք ու պատիվ բերում մեր ժողովրդին: Ցավոք սրտի, այդ հերոսացման ճանապարհին անխուսափելի են դառնում զոհերը: Մենք պետք է թանկ գնահատենք նաև մեր հերոսների արարքները, նրանց արյունը, այդ թվում նաև՝ համալսարանականներինը: Նրանց օրինակով է, որ դաստիարակվում են սերունդներ ու մարդանում է ժողովուրդը»,- նշեց պարոն Սիմոնյանը:

Նախարար Սեյրան Օհանյանը խոսեց բարի ավանդույթ դարձած մշտական հանդիպումների, դրանց անհրաժեշտության ու նպատակայնության մասին, ինչպես նաև շնորհավորեց համալսարանականներին համաժողովրդական տոնի առթիվ: Նախարարի հավաստմամբ՝ սեփական զինվոր-դեսպանն ունեցող յուրաքանչյուր ընտանիք պարտավոր է կարևորել բանակի դերակատարությունը:

«Այս իրականության մեջ բանակի դերակատարությունն անվտանգության համակարգի ձևավորման մեջ առաջնային է. մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք, իսկ անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն և փոփոխական է: ՀՀ զինված ուժերը կարողանում է իր պատրաստակամության, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր մակարդակի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղության իրավիճակը, այս զինված դիմակայության պայմաններում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որոնք ստիպում են հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություններից»,- հավելեց պարոն Օհանյանը:

Նախարարը պատասխանեց նաև համալսարանականների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին բանակ-հասարակությունկապիամրապնդմանը, արատավորբարքերիվերացմանդեմուղղվածծրագրերին, բանակի ներկայիս վիճակին, սահմանին տեղի ունեցող դեպքերին, հրամանատարական կազմի պատրաստվածությանը, առաջիկա ծրագրերին ու անելիքներին, համալսարանի նորաստեղծ մարտական ակումբի գործունեությանը, ուսանողական նախաձեռնություններին և այլն:

Հանդիպման ավարտին էլ ՀՀ պաշտպանության նախարարը պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողական կառույցների մի շարք ներկայացուցիչներիպարգևատրեցխրախուսական խորհրդանշականմրցանակներով, նվերներովու պատվոգրերով, իսկ համալսարանական երկու զինվոր-ուսանողի էլ ընձեռեց 10-օրյա արձակուրդի հնարավորություն:

Հովհաննես Վարդանյան

Այլ Նորություններ