
Պետրոսյան Տիգրան Հրանտի
ԵՊՀ Ազատամարտիկներ
Ծնվել է 1965 մարտի 29 ին:1965թ ՀՀ Հրազդանի շրջանի Արտավազ գյուղւոմ:1980թ. գերազանց գնահատականներով ավարտել է տեղի 8- ամյա դպրոցը և ընդունվել Երևանի հաշվիչ-մեքենաների տեխնիկում:Ուսումնառության ընթացքում Պետրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Աբովյան քաղաք մշտական բնակության:Տեխնիկումն ավարտելուց հետո Տ.Պետրոսյանը աշխատանքի է անցել Ս. Մերգերյանի անվան հաշվողական կենտրոնում:
1984թ. զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայությունն անցկացրել Աֆղանստանի Սալանգի լեռնանցքում տեղակայված զինվորական ստորաբաժանումում: Տ.Պետրոսյանը խորհրդային կառավարության և Աֆղանստանի ղեկավարության կողմից արժանացել է հետևյալ պարգևների և մեդալների՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988թ. հունվարի 28-ի հրամանագրով պարգևատրվել է <<ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարի>>հոբելյանական մեդալով:Աֆղանստանի նախագահի 1988թ մայիսի 15-ի հրամանագրով պարգևատրվել է <<Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից>>մեդալով:ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության 1988թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է <<Մարտիկ-ինտերնացիոնալիստին>>մեդալով և պատվոգրով:
1987թ. զորացրվելուց հետո Տ.Պետրոսյանը ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժին: Արցախյան շարժումը ստիպեց նրան կիսատ թողնել համալսարանական ուսումը և Աբովյանի երկրապահ ջոկատի կազմում մասնակցել հայրենիքի ազատագրմանը: 1992թ. <<Արծիվ>> մահապարտների գումարտակի կազմում մասնակցել է արցախի ինքնապաշտպանական մարտերին: Տ.Պետրոսյանը զոհվել է 1992թ.հոկտեմբերի 1 ին Բերձորում (Լաչին) մղված ռազմական գործողությունների ժամանակ:
ՀՀ պաշտպանության նախարարի 1996թ. դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանի Տ.Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է <<1992-1994թթ մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանով:
ՀՀ նախագահի 2002թ. հունիսի 1-ի հրամանգրով պարգևատրվել է <<Արիության>>մեդալով:
Ամուսնացած էր ուներ 1 որդի: