Ս. Սարգսի տոն

Հայտարարություններ, Նորություններ
27394743_545331862492195_1094084682_n

Ս.թ. հունվարի 27-ին, ժամը՝ 15:00, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի և երիտասարդների սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնին:
Միջոցառմանը կմասնակցեն Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, սպայական կազմի ներկայացուցիչներ, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի (նախագահ Ս. Աբրամյան) ուսանողները :
Միջոցառումը նպատակ ունի շնորհավորել մեր հայրենիքի ապագա պաշտպաններին տոնի առթիվ, և քանի որ այս տարի երիտասարդների սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնը նախորդում է հայկական բանակի տոնին, նախատեսվում է նաև սիրո տոնի խորհրդին համահունչ ծիսակատարություններ, մաղթանքներ և համերգային մաս:

Այլ Նորություններ