Վարդանանքցիները՝ Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանի բացման արարողությանը

Նորություններ
tangaran2

Հունիսի 17-ին Թաթուլ գյուղում բացվեց ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ՊՆ փոխանախարար Արտակ Դավթյանը, ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, համալսարանականներ, բարձրաստիճան զինվորականներ, արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մայրեր, ապրիլյան պատերազմի մասնակիցներ, նորօրյա հերոսներ, «Վարդանանք» ՌՀԴԱ անդամներ և այլք:
«Այսօր պատմական օր է: Հերոսի տուն-թանգարանը մեծ խորհուրդ է պարունակում: Հերոսները ծնվում են ժամանակի ընթացքում, իրենց հետ բերելով և թողնելով մեծ և պատմական հետք սերունդների հիշողության, հայրենասիրության գաղափարախոսության մեջ: Թաթուլը գաղափարի մարտիկ էր: Իսկապես` ոչ միայն կռվող իսկական զինվոր, այլ նաև` մեծ մտավորական»,-ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Տուն-թանգարանի բակում բացման արարողությունը ուղեկցվում էր ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորակն» երգի համույթի և «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի կատարումներով: Թանգարանը բաց է այցելուների համար:

Այլ Նորություններ